Թեսթ 4

եքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Դժբախտ, շաբաթվա, փորձել, համբերություն։


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
    ա/ դժբախտ              ___բախտ___________
    բ/ ատելի                   ___սիրելի___________
   գ/ հիվանդ                 ___առողջ_____________
   դ/անհետանալ         ____հայտնվել____________

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպողհետզհետե բառը: 

     ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը. 

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության մեջ գործողություն կատարող բառը:
  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:
Պատմողական
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում:

Բացականչական
Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:
Դժբախտ Թոմը։

 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:   Լրացրո՛ւ  դրանք:
Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

11.Գրի´ր  մեկ բառով.
ա/ մոր քույրը                 մորաքույր _____________

բ/ միտք անել                  __մտածել___________
գ/ ման գալ                      ___զբոսնել___(փնտրել)________

դ/ որոշում կայացնել  ____որոշել__________

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմն իրեն դժբախտ զգում:
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ էր զգում: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում:

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:
Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում։

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:
Նա ուզում էր հիվանդ լինել, որովհետև նա չէր ցանկանում դպրոց գնալ”
15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Թեսթ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը տանում էր  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու թողեց այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և հայտարարեցի, որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։
Տնօրեն, երգել, վերարադարձա, առաջին։

 2. Ի՞նչէնշանակումպաղատագինբառը.

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին
 դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ – միայնակ

բ/  սաստիկ  – ուժգին

գ/ նոր  – թարմ         

դ/ փոքր  – փոքրիկ

 4. Տրվածբառերիցորի՞դիմացէսխալնշվածնրատեսակը.

ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր

5. Տրվածբառերիցո՞րնէդրվածեզակիթվով.


   ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին

6. ՏրվածբառերիցյուրաքանչյուրիդիմացնշվածէթեինչխոսքիմասէՈ՞րտարբերակումէսխալնշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.


8. Տրված նախադասության մեջ գտի՛ր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը.

գործողությունը.

 Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:

Գործողություն կատարողը – մայրիկն է։
ենթակա     
Մայրիկս

ստորոգյալ   
Տանում է

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:

10. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:
Չապլինը պարտական էր իր մորը։


11. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
Տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ, երբ նրա մայրիկի վրա ծիծաղում էին


12. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը կբարկանա
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

13. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

14. Ո՞ր հատվածում է երևում  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

Թեսթ 7 էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 – Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 – Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 – Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 – Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…


Հարցեր,խորhրդավոր, գաղտնիքը,փորձեցի:

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

       ա/ չընդհատվող   

       բ/ ընդհանուր

      գ/ընդհանրապես

      դ/ հատ-հատ

՝3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
պարզ-բարդ
տեսնել – չտեսնել
գեղեցիկ–անգետ
ընկնել– բարձրանալ
երկար–կարճ
կապել–անջատել
ուղիղ–ծուռ՝
տխրել–ուրախանալ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

      ա/ մեղմորեն – ածանցավոր

       բ/ ինքնաթիռ – բարդ

      գ/ մանչուկ – ածանցավոր

      դ/ տուն – պարզ:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

      ա/ հարց-հացեր

      բ/ նկար-նկարներ

       գ/ գառ-գառեր

       դ/ մոլորակ-մոլորականեր

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

    Ո՞րն  է  սխալ.

     ա/երկար – ածական

     բ/ մոլորակ – գոյական

      գ/ ինքնաթիռ – գոյական

      դ/ փոքրիկ – գոյական

7. Դու՛րս  գրիր այն նախադասությունները, որոնցում առկա են փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):


Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

Նա ընկել էր երազանքների գիրկը, և դա երկար տևեց:

Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես:

Նա կարծես մի քիչ տխրել էր, հետո շարունակեց.

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
     ենթակա        Նա։

     ստորոգյալ   օրորում էր։

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
     Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

      ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

      գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

       դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
Սա ի՞նչ առարկա է:

14. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.

Նա կարող էր մնալ արկղում։

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Եթե նպատակ չունենաս, ոչնչի չես հասնի։