Հայրենագիտություն

Հայկական հին զրույցը պատմում է, որ Արևն ու Լուսինը հարազատ քույր ու եղբայր էին և շատ էին սիրում միմյանց: Մի օր Լուսին եղբայրը խնդրեց Արևին.

— Ի՞նչ կլինի, քույրի՛կ, իմձ համար մի կապա՛ կարիր:

Քույր Արևը սիրով համաձայնվեց. Նա շատ էր սիրում եղբորը, ուստի ամբողջ տասնհինգ օր չարչարվեց և մի սիրուն կապա կարեց իր եղբոր համար: Երբ Լուսինն ուզեց կապան հագնել, քույրը տեսավ, որ նա այնպես է մեծացել, լցվել, կլորացել, որ նոր կարած հագուստը բոլորովին վրան չի լինում. Շատ նեղ է:

— Լա՛վ, — ասաց Արևը, — եղբայրիկ, մի՛ տխրիր, մի ուրիշը կկարեմ, ավելի մեծը:

Եվ նորից քույրը տասնհինգ օր չարչարվեց, կոկիկ ու հարմար կապա կարեց՝ այս անգամ ավելի մեծը: Նա դարձյալ ուզում էր հագցնել եղբորը, բայց տեսավ, որ այս անգամ էլ եղբայրն այնքան է փոքրացել, որ բոլորովին կկորչի նոր հանդերձի մեջ: Արեգակ քույրիկը բարկացած ասաց.

— Դու այդ ինչ տեսակ փոփոխական տղա ես, քեզ համար հնարավոր չէ ոչ մի ձևի շոր կարել… Չափսդ անվերջ փոխվում է, և ոչ մի դերձակ քեզանից գլուխ չի հանի: Շատ տխրեց Լուսինը, բայց բնույթն այդպիսին էր՝ փոփոխական: Եվ այդպես էլ նա մերկ մնաց մինչև այսօր:

Լավ գնահատիր քեզ, հասկացիր քո բնույթը և մի՛ նմանվիր ուրիշներին:

Մի ուրիշ զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։


Համացանցից որոնել, գտնել արևի և լուսնի մասին այլ առասպելներ, տեղադրել բլոգներում:

Մի անգամ Արևն ու Լուսինը վիճեցին միմյանց հետ ՝ ով կարող էր ավելի հետաքրքիր պատմություններ պատմել։ Վիճեցին, վիճեցին և այդպես էլ չկարողացան ընտրել լավագույնին․ յուրաքանչյուրը ինքն իրեն էր մատնանշում։ Որոշեցին կանչել Իմաստունին, որպեսզի նա դառնա իրենց դատավոր և լուծի այս չլուծվող խնդիրը։ Իմաստուն ընկերը որոշեց լսել յուրաքանչյուրի պատմությունը և այդպես լսեց համարյա մեկ տարի։
Արևը նկարագրում էր ինչպես էն մարդիկ ապրում սովորական և տոն օրերին, ինչպես են ծնվում, սիրահարվում, մեծացնում երեխաներին, տնկում ծառեր և դեռ այնքան բան կար պատմելու մարդկանց մասին։ Լուսինը նույնպես չէր հանձնվում․ նա կարողանում էր վարպետորեն հետևել մարդկանց, տեսնել թե ինչպես են քնում և ինչ անհավանական երազներ են տեսնում։ Ահա այս երազների մասին էր պատմում Լուսինը իր պատմություններում, որոնք ուղղակի հրաշալի էին։ Եվ այսպես անցավ մեկ տարի և Իմաստունը շարունակում էր լսել նրանց պատմությունները։ Դրանք այնքան հետաքրքիր էին և անսովոր, որ շատ դժվար էր ընտրել հաղթողին։ Իմաստունը որոշեց անել հետևյալը ՝ փոխել Լուսնին և Արևին տեղերով և միգուցե այդպես հնարավոր լիներ որոշել հաղթողին։ Նրանք համաձայնվեցին, տեղերով փոխվեցին։ Այժմ մարդիկ արթնանում էին և գնում աշխատանքի երբ դեռ շատ մութ էր։ Նրանք դարձան անտրամադիր, բարկացած, անհանդուրժող և չշփվող։ Այլևս մարդկանց հետ չէր պատահում ոչ մի հետաքրքիր, արտառոց դեպքեր և նրանց կյանքը զրկվեց հետաքրքրությունից։ Որոշվեց Լուսնին և Արևին տեղափոխել իրենց հին դիրքերը, թեկուզ և այդպես էլ Իմաստունը չկարողացավ որոշել հաղթողին, բայց մարդիկ սկսեցին ապրել ավելի երջանիկ և հետաքրքիր պատմությունները նորից կյանք առան։

Փակագծեր պարունակող արտահայտություններ

Առաջադրանքներ

3215-(2490+110):50=3163

2490+110=2600

2600:50=52

3215-52=3163

60·(4884:4-288:8)=71100

4884:4=1221

288:8=36

1221-36=1185

60×1185=71100

2300։(50+100:2)-2‧10+60։(12+18}=2300:100-20+2=5

2300:100=23

23-20=3

3+2=5

220։(5+10:2)-2‧10+6։(1+2) =20+6:3=4

220:10=22

22-20=2

2+2=4

115-(2+110:10)+6։(1+2)=115-13+6:3=104

6:3=2

115-13=102

102+2=104

1222-2‧110+6։(1+2)=1222-220+6:3=1004

6:3=2

1222-220=1002

1002+2=1004

14•(400-568:4)-16480:(5•8)=14×258-16480:40=

568:4=142

400-142=258

5×8=40

(2000-40•5):90+380=400

40×5=200

2000-200=1800

1800:90=20

20+380=400

3000 + 50 • (4900 : 7 – 698)=3100

4900:7=700

700-698=2

50×2=100

3000+100=3100

6‧(3519:3-1005)=1008

3519:3=1173

1173-1005=168

6×168=1008

(3000 – 50‧5) : 10 + 25=300

50×5=250

3000-250=2750

2750:10=275

275+25=300

2100-35·(42480:60-708)=2100

42480:60=708

708-708=0

35×0=0

2100-0=2100


30·(4080:80-390:30)=1140

4080:80=51

390:30=13

51-13=38

30×38=1140

3556-89·(2870:70-41)=3556

2870:70=41

41-41=0

89×0=0

3556-0=3556

6515-(1890+315):5=6074

1890+315=2205

2205:5=441

6515-441=6074