Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Կենդանու օրգանիզմի համր ոդը կարևր է, քանի որ առանց ոդի կենդանի չի կարող ապրել:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
    Ազոտից և թթվածինից
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
    Ամպ:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:
    Այո

Առաջադրանք 1

Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:

Առաջադրանք 2

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի:Միջինը
Ինչո՞ւ:

Բլոգում գրի՜ առ քո դիտարկումներն ու հետևությունները:

Առաջադրանք 3

Պարզելու համար, թե ինչպես է տաքանում

Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարա­պես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում: Մուգ, որովհետև սև գույնը շատ արագ է տաքանում:

Кем я хочу стать /27 февраля — 3 марта/

Прочитай текст.
Когда мне было шесть лет, я ещё не знал, кем буду, когда вырасту. Мне все люди нравились, и все
работы тоже. И я никак не мог решить, кем я стану. Сначала я хотел стать астрономом, чтобы не спать ночью. Хотел смотреть на звёзды. Потом мне хотелось стать художником, который рисует на улице белые полоски на дорогах, где ездят машины. А иногда я думал, что хорошо бы стать путешественником, плавать по всем морям и океанам и есть только сырую рыбу. А однажды я решил стать боксёром, потому что увидел по телевизору соревнования по боксу.

Кем хотел стать мальчик?

Запомни конструкцию с вопросами с кем? с чем? с кем? Я гуляю (с кем?) с мамой.
Я люблю играть (с кем?) с друзьями. С чем? Я люблю чай (с чем?) с молоком.
Я мою руки (с чем?) с мылом.

Придумай предложения и запиши их.

Образец: Я хожу в кино с бабушкой, с мамой.
Я хожу в кино с другом.
Я играю в шахматы с Андреем.
Я пью чай с сахаром.
Я иду в кино с дедам.
Я иду гулять
Я пошол в школу.

Письменно ответь на вопросы.
Чем ты пишешь в тетради?
Ручкой.
Чем ты пишешь на доске?
Мелом. Чем ты чистишь зубы?
Щёткой.
Чем мы едим?
Ложкой и вилкой.
Чем ты рисуешь?
Карандашом.
Чем мы подметаем?
Веником.
С чем ты любишь бутерброд?
колбасой, сыром.

Սյունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Կապան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գորիսի շրջան, Կապանի շրջան, Մեղրիի շրջան, Սիսիանի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   106 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   128 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   4,506 կմ²
Բնակչությունը խիտ չէ
Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:Բնական պայմանները և հարստություններըՍյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) :Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:ԲնակչությունըՍյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ժամանակ: Աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:ՔաղաքներըՍյունիքի մարզում համեմա­տաբար շատ են քաղաքները`   Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են:  Գորիսը քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):Սյունիքի մարզկենտրոնը`   Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ):Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա:Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից: 2020թ-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև մղված ծանր պատերազմի ընթացքում Սյունիքի մարզը ևս հողային որոշակի կորուստներ ունեցավ:* * *Սյունիքի մարզում`   Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:Տեսարժան վայրերՈւղտասարՀայաստանի քիչ հայտնի տեսարժան վայրերից մեկը գտնվում է Ուղտասար լեռան գագաթին: Լեռան հոյակապ տեսարանից ու փոքր լճակից բացի, այստեղ կան նաեւ բազմաթիվ նախապատմական պետրոգլիֆներ, որոնց տարիքը 4000-7000 տարեկան է: Այդ քարերին փորագրված խորհրդանիշները հիմնականում պատկերում են կենդանիների, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում (ներառյալ՝ ոչ միայն ձիեր եւ այծեր, այլ նաեւ մուֆլոններ, հովազներ, առյուծներ եւ արջեր), եւ որսորդների ու որսորդական/մարտական գործիքներ, ինչպիսիք են նետն ու աղեղը, նիզակն ու վահանը:  Շաքիի ջրվեժԱյս իսկապես ոգեշնչող հրաշքը՝ Շաքիի ջրվեժը, բնության անբասիր գեղեցկության եւ ուժի մարմնավորումն է: Այն միեւնույն ժամանակ նաեւ ամենաբարձր ջրվեժն է Հայաստանում՝ 18 մետր բարձրությամբ: Այն գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին:  ՈրոտնավանքՈրոտնավանք վանական համալիրը գտնվում է Վաղատին եւ Որոտան գյուղերի միջեւ, Որոտան գետի հովտին նայող ժայռի վրա: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Ստեփանոս եւ Սբ. Կարապետ: Գլխավոր, ավելի հին Սբ. Ստեփանոս եկեղեցին 1000 թ. կառուցել է Շահանդուխտ թագուհին, իսկ հարեւանությամբ գտնվող Սբ. Կարապետը դրանից մոտ 6-7 տարի անց կառուցել է նրա որդին՝ Սեւադան: Այս համալիրում է ապրել եւ աշխատել 14-րդ դարի հայ փիլիսոփա եւ աստվածաբան Հովհան Որոտնեցին՝ Տաթեւի վարդապետարան-համալսարանի հիմնադիրը: Մելիք Թանգու կամուրջ եւ Որոտնաբերդ1855 թ. Սյունիքի Մելիք Թանգու կողմից Որոտան գետի վրա կառուցված այս կամուրջը գտնվում է Սիսիանից մոտ 20 կմ արեւելք, երբեմնի հզոր Որոտնաբերդի փլատակներից ներքեւ գտնվող կիրճում: Բերդը բազմիցս գրավվել եւ ազատագրվել է, սկսած 450 թվականից, երբ ազատագրվել էր Վարդան Մամիկոնյանի կողմից, այնուհետեւ անցնելով սելջուկների եւ Լենկ Թեմուրի կողմից նվաճման ժամանակահատվածը, մինչեւ 18-րդ դարի ազատագրումը Մելիք Բաղրուց Դավիթ Բեկի կողմից:  Զբոսաշրջային այլ վայրերի թվում են Սիսավանն ու Աղիտուի հուշակոթողը, ինչպես նաեւ մարզի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Տաթեւի վանքն ու Զորաց Քարերը (Քարահունջը)

Տաթևի վանք

Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 906 թ.:

Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում):

Հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին – Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։ Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։ Տնտեսապես հզորանալով, Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թթ. փորձել է անկախանալ։ Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների, Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան։ 958թ.-ին եպիսկոպոս ընտրված Վահանին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի եպիսկոպոսության իրավունքները և կալվածները։ XIդ. 1-ին կեսին Տաթևում եղել են մոտ 1000 միաբան, մեծ թվով արհեստավորներ (աշխատել են վանքի գործարանում)։ 1044թ.-ին հարևան ամիրայությունների զորքերն ավերել են Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, գործատներն ու կից կառույցները, որոնք, սակայն, շուտով վերականգնվել են։ 1087թ.-ին համալիրի հարավ-արևմտյան կողմում կառուցվել է Ս.Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին։ XIIդ. սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136թ.-ի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների։ 1170թ.-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել ձեռագրերը (մոտ 10 հազար)։ Ստեփանոս Եպիսկոպոսի ջանքերով XIIդ. վերջին վանքը նորոգվել է։ Մոնղոլական տիրապետության շրջանում Տաթևի վանքը ձեռք է բերել ապահարկության իրավունք, Օրբելյանների աջակցությամբ վերականգնել տնտեսական հզորությունը։ Տաթևի վանքն ավելի է հզորացել, երբ 1286թ.-ին Օրբելյանները եպիսկոպոսության ղեկավարությունը վերցրել են իրենց ձեռքը (Սյունյաց մետրոպոլիտ է օծվել Ստեփանոս Օրբելյանը)։ Նրա ջանքերով նահանգի տարանջատված թեմերը կրկին միավորվել են Տաթևի գերիշխանության ներքո։ XIIIդ. վերջին Տաթևի վանքը դարձել է ունիթոռության դեմ պայքարի կենտրոն։ 1295թ.-ին վերստին նորոգվել է Գրիգոր Լուսավորչի եկեղեցին։ XIVդ. Տաթևի վանքը հայկական մշակույթի կենտրոններից էր։ Գործել են Տաթևի մանրանկարչության դպրոցը, Տաթևի մատենադարանը, Տաթևի համալսարանը։ Լենկթեմուրի 1381-1387թթ.-ին Սյունիք կատարած արշավանքի ժամանակ Տաթևի վանքը կողոպտվել է և հրկիզվել, կորցրել կալվածների գգալի մասը։ Տաթևի վանքը նոր ծանր հարված է ստացել 1434թ.-ին՝ Թեմուրյան գահակալ Շահռուխի արշավանքի ժամանակ։ Տաթևի Շմավոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվել է Լոռի և հաստատվել Սանահինի վանքում։ Տաթևի վանքը կրկին բարգավաճել է XVIIդ. 2-րդ կեսին – XVIIIդ. սկզբին։ Վանքին հարկատու են դարձել 14 գավառի 264 գյուղ։ Վերանորոգվել են գրեթե բոլոր շինությունները, կառուցվել նորերը։ 1796թ.-ին վանքը ենթարկվել է Աղա Մահմեդ խանի պարսկական զորքերի ասպատակությանը և կողոպուտին։ 1837թ.-ին վերացվել է Տաթևի մետրոպոլիտությունը։

Տաթևի պարսպապատ վանքային համալիրի կազմում են երեք եկեղեցի, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ։ Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը և այլն։ Համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է։ Այն հիմնադրվել է 895թ.-ին Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտի և իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի նյութական օժանդակությամբ, շինարարությունն ավարտվել է 906թ.-ին։ Տաճարը ճարտարապետական հորինվածքով արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է, արևելքում աբսիդով և նրան հարող զույգ ավանդատներով։ Արևելյան ճակատը մասնատված է խոր խորշերով, որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ՝ իշխանուհի Շուշանի դիմաքանդակները։ Նրանցից աջ և ձախ, խորշերի պսակների մեջ վիշապ օձերի, այլ ավանդական պահպանիչ էակների քանդակներ են։ Տաճարի պատերը 930թ.-ին ծածկվել են հարուստ որմնանկարներով, որոնցից այժմ քիչ բան է պահպանվել: Տաճարի գլխավոր աբսիդում պատկերված է եղել գահի վրա նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ և սրբեր։ Արևմտյան պատի վրա մնացել են ահեղ դատաստանի մեծ կոմպոզիցիայի մնացորդները, իսկ հյուսիսային պատին ծննդյան սյուժեի հետ առնչվող տեսարաններ։

Տաճարի հարավային պատին կից, 1043թ.-ին կառուցվել է կամարակապ սրահ (քանդվել է 1931թ.-ի երկրաշարժից)։ 1087թ.-ին համալիրի պաշտպանական համակարգի հյուսիս-արևմտյան անկյունում, մուտքի և դամբարանի ծածկերի վրա, իբրև երկրորդ հարկ կառուցվել է Ս.Աստվածածին եկեղեցին։ 1295թ.-ին, երկրաշարժից կործանված Ս.Գրիգոր եկեղեցու տեղում Սյունյաց մետրոպոլիտ, նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը մի եկեղեցի է կառուցել, դարձյալ Ս.Գրիգոր անվամբ (ենթադրվում է, որ ճարտարապետը Մոմիկն է)։ Ուշ միջնադարում մեծ տաճարի արևմտյան կողմում կառուցվել է գավիթ, տանիքի վրա՝ զանգակատուն։ Տաճարի հարավային մուտքի առջև 1787թ.-ին կառուցվել է Գրիգոր Տաթևացու դամբարանը, իսկ XIXդ. վերջին – XXդ. սկզբին՝ տաճարի արևմտյան մուտքի առջև մի զանգակատուն:

Այս հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: XIVդ. հիմնական կառույցների հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերում կառուցվել են պարիսպները, բնակելի, օժանդակ և տնտեսական մի շարք շենքեր: XVIIIդ. շինարարական աշխատանքների արդյունք են առաջնորդարանը, վանականների խցերը, շտեմարանը, սեղանատունը, խոհանոցը, հացատունը, գինետունը և այլն: 1970-ական թվականներից համալիրը վերականգնվում է:

Տաթևի վանքի պարսպից հյուսիս-արևելք կանգուն է վանքի ձիթհանը (կառուցել է Հովակիմ արքեպիսկոպոսը XVIIIդ, վերջին)։ Այն բաղկացած է չորս արտադրասենյակից, որոնց թվում են գմբեթածածկ կալատունն (բովման վառարանով) ու թաղածածկ մամլման բաժինը։ Տաթևի ձիթհանը Հայաստանի միջնադարյան նույնատիպ կառույցներից ամենալավ պահպանվածն է ու արժեքավորը։ Ձիթհանից արևելք, ձորալանջի եզրին, վանքի բաղնիքի (XVIIդ.), երեք մասից բաղկացած (քառակուսի հատակագծով հանդերձարան, լողասենյակ և ջեռուցման խուց) թաղածածկ շենքն է։ Տաթևի վանքից արևմուտք, Որոտանի վտակի վրա, դեպի Տանձատափ տանող ճանապարհին կանգուն է միաթռիչք (7,2մ), գլանաձև թաղով կամուրջը (ըստ արևմտյան ճակատի արձանագրության կառուցվել է 1672թ.-ին)։ Գյուղի հարավային եզրին աղբյուրի շենքն է (կառուցել է Հովհաննես վարդապետը 1745թ.-ին)։ Տաթևի վանքի արևելյան պարսպին գրեթե ուղղահայաց, դարպասի անկյունից դեպի արևելք ձգվում է վանքի դպրոցի բավական երկար (74,5մ) շենքը (կառուցել է վանահայր Աբրահամ Աստապատցին XVIIIդ. 3-րդ քառորդում)։ Դպրոցը գործել է մինչև XXդ., քանդվել է դարասկզբին (բացվել է պեղումներով, 1981-82թթ.-ին)։ Ընդհանուր պատ-պարսպին կից են դպրոցի ուղղանկյուն, թաղածածկ 16 դասասենյակները, որոնց դռները բացվել են դեպի շենքի առջևով, ողջ երկարությամբ ձգվող փայտե պատշգամբը։ Դասասենյակները տաքացվել են բուխարիկներով։ Կիսանկուղային ստորին հարկի սենյակները հաղորդակից են եղել միմյանց և դրսից ունեցել են առանձին դռներ։ Տաթևի դպրոցն արժեքավոր է որպես Հայաստանի ուշ միջնադարի ուսումնական կառույցի մեզ հասած եզակի օրինակ, որը պատկերացում է տալիս XVII-XVIIIդդ. վանական դպրոցների ճարտարապետության մասին։ Գյուղի կենտրոնական մասում կանգուն է Ս.Մինաս եկեղեցին (ըստ հարավային մուտքի կիսաշրջանաձև կամարի արձանագրության կառուցել է Ներսես վարդապետը, 1646թ.-ին)։ Հարդարանքում ուշագրավ է արևմտյան դռան ճոխ շքամուտքը։

Տաթևի վանքի դիմաց, դեպի հարավ, ձորի մյուս կողմում գտնվում է պատմական Տամալեք գյուղի Ս.Աստվածածին եկեղեցին (կառուցել է վանահայր Հակոբ եպիսկոպոսը, Xդ. կեսերին)։ Արևելյան պատի մոտ կանգուն է XIIIդ. խաչքար, Հովհաննես քահանայի արձանագրությամբ։

Սատանի կամուրջ

Սատանի կամուրջը գտնվում է Որոտան գետի վրա, Տաթև գյուղից արևելք:

Դա տրավերտիններից բաղկացած բնական կամուրջ է: Երկարությունը մոտ 30մ է, լայնությունը՝ 50-60մ: Այստեղով է անցնում Գորիս-Տաթև (գյուղ) ճանապարհը:

Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են հիասքանչ շթաքարեր (ստալակտիտներ): Աղբյուրների որոշ մասը գտնվում է հենց կամրջի տակ, որտեղ դրանք լցվում են Որոտան գետը և ավելի հորդառատ են դարձնում այն: Առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակ մտնում է սակավաջուր գետակ, սակայն դուրս է գալիս առավել ջրառատը. հավանաբար հենց այստեղից էլ առաջացել է տարօրինակ անվանումը:

Սատանի կամրջի հետ կապված են բազմաթիվ պատմական անցքեր: Տեղանքի դիրքն ու բնական պայմաններն այստեղ ունեին մեծ ռազմավարական նշանակություն Սյունիքի ազատագրական պայքարի ժամանակ, որը ղեկավարում էր Գարեգին Նժդեհը: Կամրջի բարձրադիր տեղամասերից, Նժդեհը ձորն էր գցում ասկյար եկվորներին և կարմիր բոլշևիկներին, որոնք փորձում էին առգրավել հայոց պատմական հողերը:

Հին Խնձորեսկ

Խորը ձորի լանջերին, ուշագրավ ժայռերի գրկում է գտնվում մի հսկայական ժայռափոր բնակավայր:

Անբացատրելի է այն տպավորությունը, երբ նայում ես Խնձորեսկի անմատչելի ժայռերի վրա գտնվող քարայրներին:

Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:

Գյուղը հայտնի է իր անթիվ և աննկարագրելի ինքնապաշտպանական մարտերով: Կռիվներին մասնակցում էին բոլորը` անկախ սեռից և տարիքից: Քարանձավները միանում էին միմյանց ժայռափոր գաղտնի անցուղիներով, որոնք սակայն անգիր գիտեին գյուղի բնակիչները: Հարձակումների ժամանակ գյուղացիները տեղափոխվում էին առավել անմատչելի քարանձավները, որոնք փորված են ուղղաձիգ ժայռերի վրա:

Ամեն մի քարայր, ամեն մի ուղի սարքած էր այնպես, որ առավելագույնս արդյունավետ ծառայի իր նպատակին: Յուրաքանչյուր անձ գիտեր իր անելիքը թշնամու ներկայության դեպքում: Պաշարված վիճակում բնակիչները կարող էին մնալ որքան ասես երկար ժամանակ` ջրի և սննդի հարցը խելացիորեն կարգավորելու շնորհիվ: Թշնամին հարձակվում էր հսկայական ու լավ զինված բանակներով, սակայն ապարդյուն:

Չնայած նրան, որ կռիվները առօրյա էին գյուղի համար, բնակիչները չէին մոռանում օջախի շենացման, երեխաների կրթության ու մշակութային կյանքի մասին:

Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին: Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում: 14-17-րդ դարերի ընթացքում գյուղն ապրել է աննախադեպ բարգավաճում:

Կիրճի երկու ափերը միանում են միմյանց երկար կամրջով, որը կառուցվել է 2012թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն: