ԴՈՐՈԹԻՆ ՀԱՆԴՒՊՈՒՄ Է ԽՐՏՎԻԼԱԿԻՆ

Երբ ԴՈՐՈԹիի մոտից գնացին մնացացը նա գնաց տուն ուտելիք վերցնել, որ գնա երկար ճանապարհ։ Նա հագավ նաև վհուկի արծաթե կոշիկները։ Նա պետք է գտնի դեղին աղյուսից ճանապարհ։ Նա շատ հեշտությամբ գտավ ճանապարհը։ Մանչիկներից շատերը տնակներից դուր էին գալիս Դորոթիին ողջունելու համար։Բոլորը իմացել էին, որ նա փրկել է իրենց մեկ վհուկից։ Մանչիկներից մեկը հրավիրեց Դորոթիին իրենց տուն ընթրելու և քնելու համար։ Հաջորդ օրը երբ Դորոթիին և Տոն քայլում էին ճանապարհին նրանք տեսան մեկ խրտվիլակ։ Դորոթիին թվաց , որ խրտվիլակը նայում է իրեն։ Այդպես էլ կար։ Մեկել խրտվիլակը խոսեց։

-Խնդրում եմ այս փայտի մեջքիցս հեռացրու։

Դորոթին զարմացավ ասեց, դու կարող ես խոսել։ Դորոթին մոտեցավ և հեռացրեց փայտը։

Խրտվիլակը ասաց

-Հիմա ասեք դուք ով եք և ուր եք գնում

Դորոթին ասեց որ նրանք գնում են մեծ Օզի մոտ։ Խրտվիլակը նույնպես ուզեց գնալ իրենց հետ և նրանք շարունակեցին ճանապարհը։

Լեզվական աշխատանք

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում: Հենց դրանով են նրանք հետաքրքիր: Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում: Որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները: Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա նախադասությունում իշխանի ձին է գործում, իսկ Բ նախադասությունում իշխանի դուռը
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա նախադասությունում շինությունն է հզոր, իսկ Բ նախադասությունում հզոր է ժամանակը:
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած   երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու հետ:
Ա նախադասությունում հոգնած է երգչուհին, իսկ Բ խմբում հոգնած է աղջիկը:
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
Ա նախադասությունում ալբիոնի մոտ ինչ-որ մարդ է որը զրուցում է պապիկի հետ, իսկ Բ նախադասույթունում մարդ է պատմում ինչ որ բան ալբիոնի մոտ կանգնած պապիկի:

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա           ամրոցում։ – Ստորգետնյա թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում:

            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել: – Տնօրենն ուզում է պատկերասրահի զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց: – Մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի խեցի հանեց:

            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա           պատմություն ունեցող նկարներ: – Ավելի քան տասնհինգհազարամյա  պատմություն ունեցող Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են նկարներ:

            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար   դարձավ: – Ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը պատահաբար ձկնորսներին ավար   դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:        (ծանր ու հոգնեցուցիչ)
            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
– Տուփից հանեցին ծռմռված ու ժանգոտ մետաղյա հին իրեր:
– Տուփից հանեցին մետաղյա ծռմռված ու ժանգոտ հին իրեր:
– Տուփից հանեցին մետաղյա հին ծռմռված ու ժանգոտ իրեր:

            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
– Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
– Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը տասը տարի հետո:
– Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
– Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
– Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:
– Աղջիկն ու տատը ննջում էին անսովոր աղմուկից հոգնած:
            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
– Արևիկին հանդեսի ժամանակ խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
– Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
– Արևիկին խոստացած նվերն հանդեսի ժամանակ այսօր տալո՞ւ ես:

Լեզվական աշխատանք

ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Նախադասություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

            Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում: – Բ. Նա մի          ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:
            Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու     կատակով հյուծված: – Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով     դիմավորեցին հյուծված ուղտավորին:
            Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով             քաղաքից մարդը: – Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը          շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:
Ա խմբում բառերի շարան է, իսկ Բ խմբում նախադասություններ են։

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր աոաջադրանքը:

            Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք: – Թշնամու բանակը շրջապատեց քաղաքը:
            Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել: Մայրամուտին արեգակը պալատները կարմիր ներկեց:
            Փախստական, բարձրանալ, մեկ, ժայռեր, վրա: Փախստական բարձրացավ մեկ ժայռի վրա:
            Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել: Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ փորեցին:

Ես բառերին ավելացրեցի վերջավորություններ:

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

            Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ ամենա մեծն էին
            «Բիբլիա» հայերեն «գիրք» է:
            Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար հետ սկսեցին կռիվ:
            Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական             առևտրականներն ու ծովագնացները էին:
            Կարթագենը Հռոմի գլխավոր մարդն է:
            Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան տեղափոխվեցին։

Բառախմբերը չունեն ավարտված միտք և գլխավոր անդամներ։

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:
Նախադասությունը դա բառերի շարան է, որտեղ կա ենթակա և ստորոգյալ և ավարդված միտք:

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

            Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում։ Ընկերոջից շատ ձուկ             որսալու համար մեկը պղտորում է ջուրը։ Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

Լեզվական աշխատանք

Հրամայական Եղանակ

284. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

285. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
           
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել – սիրի՛ր, սիրե՛ք, կանչել – կանչի՛ր – կանչե՛ք, նկարել – նկարի՛ր – նկարե՛ք, լսել – լսի՛ր – լսե՛ք, նստել – նստի՛ր – նստե՛ք, կանգնել – կանգնի՛ր – կանգնե՛ք, զանգել – զանգի՛ր – զանգե՛ք, կապել – կապի՛ր – կապե՛ք, փրկել – փրկի՛ր – փրկե՛ք, կապկպել – կապկպի՛ր – կապկպե՛ք, կոտրատել – կոտրատի՛ր – կոտրատե՛ք, կապտել – կապտի՛ր – կապտե՛ք:
Բ. Խաղալ – խաղա՛ – խաղացե՛ք, սողալ – սողա՛ – սողացե՛ք, կարդալ – կարդա՛ – կարդացե՛ք, գնալ – գնա՛ – գնացե՛ք, մնալ – մնա՛ – մնացե՛ք, գոռալ – գոռա՛ – գոռացե՛ք:

286. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ – հեռացի՛ր – հեռացե՛ք, գոհանալ – գոհացի՛ր – գոհացե՛ք, վախենալ – վախեցի՛ր – վախեցե՛ք, կամենալ – կամեցի՛ր – կամեցե՛ք, հասնել – հասի՛ր – հասե՛ք, թռչել – թռչի՛ր – թռչե՛ք, մեռնել – մեռի՛ր – մեռե՛ք, կորչել – կորի՛ր – կորե՛ք, փախչել – փախիր – փախեր:
Բ. Ուտել – կե՛ր – կերե՛ք, գալ – արի՛ – եկե՛ք, տալ – տու՛ր – տվե՛ք, լինել – եղի՛ր – եղեք՛, տեսնել – տե՛ս տեսե՛ք, ելնել – ե՛լ – ելե՛ք:

Ամեն ինչ կերե՛ք առանց խոսալու։
Տարո՛ն, Արի՛ տուն։
Տվեք գնդակը Օհանչոյին, Նարեկ և Տարոն։
Մարդիկ, եղե՛ք բարի։
Տեսե՛ք թե ինչ է եղել բնության հետ գարնանը։
Ելե՛ք բակ խաղալու, տղանե՛ր։

287. Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

            Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՛ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՛ գնաք կամ մի՛ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

            Վճարել – վճարեցե՛ք կամ վճարե՛ք – մի՛ վճարեք:
հաշվել – հաշվեցե՛ք կամ հաշվե՛ք – մի՛ հաշվեք:
հանել – հանեցե՛ք կամ հանե՛ք – մի՛ հանեք:
գումարել – գումարեցե՛ք կամ գումարե՛ք – մի՛ գումարեք։
գողանալ – գողացե՛ք – մի՛ գողացեք:
բարձրանալ – բարձրացե՛ք – մի՛ բարձրացեք:
խաղալ – խաղացե՜ք – մի՛ խաղացեք:
խոսել – խոսեցե՛ք կամ խոսե՜ք – մի՛ խոսե՛ք:
փորել – խորեցե՛ք կամ փորե՛ք – մի՛ փորե՛ք:  
գիտենալ – գիտեցե՛ք – մի՛ գիտեցեք:
մոտենալ – մոտեցե՛ք – մի՛ մոտեցեք:

Ժխտական խոնարհում

289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ինչի՞ միջոցով արեցիր:

            Օրինակ՝
            Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր:
            Ձկների բնակարանը ծովն է: – Ձկների բնակարանը ծովը չէ
            Հատուկ նշված տեղով անցավ փողոցը: – Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը
            Առանց ջրի կյանք կա: – Առանց ջրի կյանք չկա
            Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան: – Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան
            Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային             գրադարանում: – Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի հանրային             գրադարանում
Ես արեցի չ տառի միջոցով այս բոլոր ժխտականները։

290. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւ: Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

            Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: – Մարդը չի թափահարում դրոշակը:

            Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:
            Այդ լճի ջրերը սառչում են:
            Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:
            Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
            Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:
            Նրա հարցերի թիվը հիմա մեծացել:
            Երկու գրքերն իրարից տարբերվում են:

            Խաչմերուկում շարժումը չի կառավարում լուսակիրը:
            Այդ լճի ջրերը չեն սառչում:
            Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար:
            Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
            Նա չէր հետաքրքրվում ամեն ինչով:
            Նրա հարցերի թիվը մինչև հիմա չի մեծացել:
            Երկու գրքերն իրարից չեն տարբերվում:
Ես ավելացրեցի չէ մասնիկը։

Հսկան ու արքաները

Մեկ օր, մեկ հպարտ հսկա ուզեց գնալ արքաների մոտ։ Առաջին արքայի մոտ հզոր գնաց և ասաց։
-Բարև արքա, համառ ասավ հսկան։
-Բարև ասաց հպարտ, անզոր արքան։
Հսկան հուժկու որոշեց գնալ ուրիշ արքայի մոտ։ Նրա մեծ ոտնահետքերը խոր փոս էին դառնում։
Նա գնաց Անգլիա և տեսավ մեկ ուրիշ արքայի։ Հսկան ուղեց խոսիլ իր հետ և ասաց։
– Բարև ամենից շատ ուժեղ արքա։
– Բարև սաստիկ, բարեգործ, հսկա։
Նա շատ ուրախ, լավ տրամադրությունով գնաց տուն։

Լեզվական աշխատանք

280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե արևը շատ լինի։
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե նրանցել նմանապես վերաբերվեն:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե ընկերներ չլինեն:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե լավ սովորես:

281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե ֆուտբոլ չլինի:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե դասեր չլինի:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե հարուստ լինեմ:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե փոխոց չլինի:

282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, ապա մարդիկ ամեն ինչ կանեն:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան անզգա կլինեն:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, դու խելացի կլինես:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, օրենք չի լինի:

283. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամ, ապա կգառնամ առաջին աշակերդը ով թռել է տիեզերք:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ես կոգնեմ աղքատ մարդկանց:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, ապա բոլորը ինչ որ նոր բան կսարքեն:
Եթե ժամանակ ունենամ, ես ամեն ինչ կունենամ:

Իմ կազմած առաջանդրանքները
Եթե ես հարուստ լինեի, ապա ………………..:
Եթե միշտ ուրախ լինեի, ես ………………….:
Եթե աշխարհում մենակ լինեի, ես ……….:
Եթե աղքատ լինեի, ես …………………………..:

Իմ ընկերոջ առաջանդրանքները (Գոռ Մարուքյան)

Եթե ծնողներիցս հեռու ապրեմ, ես կլինեմ մենակ։
Եթե դպրոց չլիներ, ես կուրախանայի։
Եթե արձակուրդ չլիներ, ես կգժվեի։
Եթե ես հարուստ լինեի, ես մարդկանց տներ կառնեի։

Լեզվական աշխատանք

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

            Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: – Հիմա:

            Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ: – անցյալ
            Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու: – ապագա
            Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ: – ապագա
            Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում: – անցյալ
            Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝ «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ: – ներկա

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք,   գտնում են:
            Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք:
            Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք,          գտնեն:
Ա բառախմբում ներկա ժամանակն է։ Բ բառախմբում անցյալ ժամանակն է։ Գ բառախմբում ապագա ժամանակն է։

265. Նախադասությունը լրացրո՛ւ:

            Բայն ունի երեք ժամանակ՝ անցյալ, ներկա և ապագա:

269. Տեքստը փոխի՛ր՝ սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են ….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքեցին, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:

Աչքերը բողոքում են, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր է տալիս, աչքերը կսկծում են ու արցունքոտվում են:

271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել) ու մանր քարեր (լցնել) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ), (հասնել) կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուճի մեջ: Ջուրը բարձրացավ, հասավ կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

274. Տեքստը փոխիր՝ սկսելով այսպեսՀին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ ….»:

Հին ժամանակներում հույները կոչվեցին հելլեններ, իսկ նրանց երկիրը՝ Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրեցին բաժան- բաժան: Յուրաքանչյուր քաղաք ներկայացրեց մի ինքնիշխան պետություն՝ տարբեր օրենքներով ու սահմաններով: Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Սպարտացիները կոչվեցին նաև լակոններ՝ իրենց ապրած վայրի անունով: Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսեցին: Այն ժամանակներից սկսած՝ սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

Հին ժամանակներում հույները կոչվում էինհելլեններ, իսկ նրանց երկիրը՝ Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրում էին բաժան- բաժան: Յուրաքանչյուր քաղաք ներկայացնում էր մի ինքնիշխան պետություն՝ տարբեր օրենքներով ու սահմաններով: Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Սպարտացիները կոչվում էին նաև լակոններ՝ իրենց ապրած վայրի անունով: Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսում էին: Այն ժամանակներից սկսած՝ սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

Լեզվական աշխատանք

Բայի դեմքը, թիվը, ժամանակը

253. Կետերի փոխարեն մտածել բայը տեղադրի՛ր համապատասխան ձևով:

            Այդ մասին նա հազար անգամ մտածել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել:
            Դու ինչի՞ մասին էիր մտածում (մտածեցիր), որ այդպես հանկարծակի վեր թռար:
            Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս:
            Երանի՜ մտածեիր ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ:
            Մտածեց, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել             նրան:
            Մտածիր, հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում:

254. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է թե՞ հոգնակի):

            Զարմացա: Տեսանք: Փնտրում ես: Վազում եք: Կտա: Կհասնեն:
Եզակի – զարմացա, փնտրում ես, կտա:
Հոգանակի – տեսանք, վազում եք, կհասնեն:

255. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Մտնեմ, տարա, հասել է, գալիս եմ, վազում ես, թռչի, ունես պիտի հասկանա,             գրավել է, կգտնեմ:
            Բ.
Մտնենք, տարանք, հասել են, գալիս ենք, վազում եք, թռչեն, ունեք, պիտի             հասկանաք, գրավել են, կգտնենք:
Առաջին խմբում գործածված են եզակի թվով բայեր, իսկ երկրորդում՝ հոգնակի բայեր:

256.Նախադասությունը լրացրո՛ւ: Պատասխանի՛ր հարցին:

            Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:
            Բայերից բացի՝ ո՞ր բառերը թիվ ունեն:
Բայերից բացի թիվ ունեն դերանունները և գոյականները:

257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

            Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: – Դուք:

            Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ: – Ես
            Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: – դու
            Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: – նա
            Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: – մենք
            Հետաքրքիր բան եք մտածել: – դուք
            Մեզ ամեն տարի այցելում են: – նրանք

259. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:
            Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:
            Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:
            Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:
            Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:
            Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:
Ա խմբում բայերը դրված են առաջին դեմքով: Բ խմբում բայերը դրված են երկրորդ դեմքով: Գ խմբում բայերը դրված են երրորդ դեմքով

Լեզվական աշխատանք

Դերանուններ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին:

            – Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը: Ես – Տիգրան։
            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը: Ես – Նվարդը։
            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային: Նա – մայրը։
            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան: Դու – Ռուբեն։
            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց: Նա – վարորդը։
            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը: Նա – ընկերուհին։

236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Քանի որ այդ բոլորը դերանունները, մարդկանց անունի փոխարեն են օգտագործվում նախադասության մեջ։

237․Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
Եզակի – ես, դու, նա
Հոգնակի – մենք, դուք, նրանք

238. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք. Առաջին դեմք
Բ. Դու, դուք. Երկրորդ դեմք
Դ. նա, նրանք: Երորդ դեմք

Տեքստն ուշադիր կարդա և հիշիր։

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Բայեր

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ, ծաղիկ, վար, կար, երգ, ժողով, օճառ:
Ամպել, ծաղկել, վարել, կարել, երգել, ժողովել, օճառել:
բ) Գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ(իջ), մայր:

Գողանալ, վախենալ, քարանալ, մահանալ, մանկանալ, իջնել, մայրանալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցկանալ, հպարտանալ, տգեղանալ, մեծանալ, փոքրանալ, չարանալ, չորանալ, թարմանալ, խոնավանալ, սևանալ, բարձրանալ, մանրանալ, ճերմականալ, ծանրանալ:

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ – բզզոց – բզզալ, դը՜ռռ – դռռոց – դռռալ , չրը՜խկ – չրխկոց – չրխկալ, խը՜շշ – խշշոց – խշշալ, ծի՜վ-ծի՜վ – ծվծվոց – ծվծվալ, տը՜զզ – տզզոց – տզզալ, կը՜ռռ – կռռոց – կռռալ, թը՜խկ – թխկոց – թխկալ, մը՜ռռ – մռռոց – մռռալ:
Այս բառերի մեջ սղվում է ը գաղտնավանկ տառը, որի շնորհիվ առաջանում է կրկնակի բաղաձայն։

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստ, սահ, վազ, կարդ, խաղ, տես, հաս, հագ, փախ, սառ, թիռ:
Նստել, սահել, վազել, կարդալ, խաղալ, տեսնել, հասնել, հագնել, փախնել, սառել, թռնել:

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Ուշադրություն դարձրու բառի վերջավորությանը։  Ա և Բ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ:
Ա-ի շարունակությունը հոգնել, խփել։
Բ-ի շարունակությունը – ուշանալ, տգեղանալ, մեծանալ։
Ա խմբում բառերը վերջանում են ել մասնիկով, իսկ Բ շարքում վերջանում ալ մասնիկով:

249. Ըստ նախորդ վարժության՝ բայերը բաժանի՛ր երկու խմբի և այդ խմբերն անվանի՛ր:
Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել: Ե-ով բառախումբ
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ: Ա-ով վերջացող բայեր