ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը:
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: 
    Իսկ հումուսը դա կենդանիների և բույսերի մնացրդներից հավաքված շերտ է, որը շատ օգտակար է հողին։
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Հողի վերին գույնը մուգ է, որովհետև շատ հումուս է պարունակում։
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Հողը իր մեջ պարունակում է հումուս և պարարտանյութ։
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    Պարարտանյութ դա լրացուցիչ սնունդ է հողի համար։
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
    Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը» առաջադրանք

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Այո, շատ հետաքրքիր պատմություն էր։
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Որովհետև նա ուղակի չեր հասցնում առաջինը լինել։
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կլինեմ և վե՛րջ: Ստացվեց. նա միշտ և ամենուր առաջինն էր:Նա առաջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում չէին, ովքեր չէին փախչում, առաջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր չէին փչում, ովքեր վատ բաներ չէին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում վերջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ վերջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, առաջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան առաջինը, որ այդպես էլ իմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
    Որովհետև նա շատ էր ուզում լինել առաջինը և նրա անունը իտալերենից թարգմանելիս նշանակում է առաջին։
  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։

    Ուժեղիկ– Ուժեղիկ անունով մարդը պետք է լինի ուժեղ։
    Թույլիկ– Թույլիկ անունով մարդը պետք է լինի թույլ։
    Բուռգեռիկ–անունով մարդը պետք է լինի բուռգեռ։
    Շաուրմիկ–անունով մարդը պետք է լինի շաուրմա։
    Կարտոֆիլիկ–անունով մարդը պետք է լինի կարտոֆիլ։
    Քաջիկ–անունով մարդը պետք է լինի քաջ։
    Ամբախտիկ–անունով մարդը պետք է լինի ամբախտ։
  • Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։
    https://manuelvardanyan.edublogs.org/2023/04/27/%d5%b6%d5%af%d5%a1%d6%80/

    Բուրգեռիկը

    Մի անգամ մի բուռգեռիկ կար և նա որոշեց դառնա բուռեգեռիկ։ Նա դարձավ բուռգեռիկ և նրան կերան։
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։ Մենք ոչոքի չէինք հավատա։
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։ Նրանք հիմար կլինեին։
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։ Եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը, շունը մարդուն կղեկավարեր։
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։ Մենք չեինք վախենա իսկ նրանք կվախենաին։
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
    Մենք ուղակի կխլանաինքնրանց ամեն խոսքից։
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին: Աշխարհում չէր լինի պատերազմ:
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր: եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր, մենք ամեն գարուն կուտեինք ձուկ:

Արփա գետ

Արփա գետ գտնվում է Հայաստանում և սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից: Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան` դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը: Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի տարածքում։ Գետի երկարությունը 128 կմ է։ Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։

ՀՀ ԳԵՏԵՐԸ

Հայաստանի նշանակալի գետերն են.

  • Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
  • Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը

ԱնվանումԹափվելու տեղԳետի ընդհանուր երկարությունը (կմ)Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)
ՓամբակԴեբեդ8686
ՁորագետԴեբեդ5757
ԴեբեդԽրամ178152
ԱղստևԿուր13399
ԳետիկԱղստև4848
ԱրաքսԿուր1072158
ԱխուրյանԱրաքս186186
ՄանթաշԱխուրյան3232
Մեծամոր (Սևջուր)Արաքս4040
ՔասախՄեծամոր (Սևջուր)8989
ԳեղարոտՔասախ2525
ԱմբերդՔասախ3636
ՀրազդանԱրաքս141141
ՄարմարիկՀրազդան37-4237-42
ՄեղրաձորՄարմարիկ14,714,7
ԴալարՀրազդան1313
ԱրայիՀրազդան1616
ԳետառՀրազդան2424
ԱզատԱրաքս5656
ՎեդիԱրաքս5858
ՇաղափՎեդի1919
ԱրածոԱրաքս4025
ԱրփաԱրաքս12690
ԴարբԱրփա2222
ՀերհերԱրփա2828
ՄանիշկաԱրփա1616
ԵլփինԱրփա2323
ԵղեգիսԱրփա4747
ՍելիմագետԵղեգիս2222
ՄեղրիԱրաքս3232
ԾավԱրաքս4227
ՈղջիԱրաքս8856
ԳեղիՈղջի3030
ՈրոտանԱրաքս179119
ՄասրիկՍևանա լիճ4343
ՁկնագետՍևանա լիճ2222
ՎարդենիսՍևանա լիճ2828
ԾակքարՍևանա լիճ2828
ԱրգիճիՍևանա լիճ5151
ԳավառագետՍևանա լիճ2424

Упражнения /25-28 апреля/

  1. Подбери к словам, которые отвечают на вопрос кто? или что?, подходящие по смыслу слова, которые отвечают на вопросы какой? какая? какое? Запиши словосочетания.
    Снег белый, блестящий, пушистый.
    Зима холодная, морозная, ранняя .
    Небо хмурое, серое, безоблачное.
  2. Составь предложения с этими словосочетаниями.

В каком случае слова, обозначающие признак предмета, отвечают на вопрос какие?

3. Каждый предмет можно охарактеризовать по разным признакам:
по цвету, по форме, по весу, по материалу, из которого он сделан, по размеру, по вкусу, по запаху, по температуре.

Сам придумай примеры.

Например, ваза (какая?) стеклянная, большая, белая.

Окно (какое?) стеклянное, большое, белое.

Ковер (какой?) пушистый, большой, красно-синий.

Комната (какая?) квадратная, маленькая, светлая.

4. Прочитай текст. Определи его тему. Придумай название.

Зима



Был март месяц. У самого края крыши лежала большая глыба снега. От весеннего солнышка снег быстро таял. На снегу сидел воробей. Он смотрел кругом и радовался весне. Не видел серенький, что огромный рыжий кот подбирается всё ближе и ближе к нему.

Вдруг снежная глыба упала.
—Чирик! — весело крикнул воробей и вспорхнул на веточку берёзы.
—Мяу! — недовольно промяукал рыжий кот, отряхиваясь от снега.

Ответь на вопросы.
Какое было время года? Зима
Где лежала снежная глыба? У самого края крыши.
Где сидел воробей? Он сидел на снеге.
Кто подбирался к воробью? Кот.
Что хотел сделать кот? Он хотел съeсть воробья.
Почему упала снежная глыба? Она просто растаяла.
Почему снег не упал на воробья? Он вспорхнул на веточку берёзы.
Чем кот был недоволен? Он пыл недоволен, что на него упал снег.

Մաթեմատիկա

1․Պարկում կա 3 կանաչ, 6 դեղին և 12 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ

ա)դրանցից գոնե մեկը դեղին է։
16

բ)դրանցից գոնե մեկը կանաչ է։
19

գ)դրանցից գոնե մեկը կարմիր է։
10

դ)դրանց մեջ կլինեն բոլոր գույնի գնդակներից։
12+6+1 19

ե)նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի։
12+1 13

զ) հանած գնդակների մեջ կունենանք գոնե երկու միագույն գնդակ։
4

2.Տուփում կա 7 կանաչ, 2 վարդագույն և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ

ա)դրանցից գոնե մեկը վարդագույն է։
18

բ)դրանցից գոնե մեկը կանաչ է։
13

գ)դրանցից գոնե մեկը կարմիր է։
10

դ)դրանց մեջ կլինեն բոլոր գույնի մատիտներից։
10+7+1 18

ե)նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի։

11

զ) հանած մատիտների մեջ կունենանք գոնե երկու միագույն մատիտ։
4

3․Պարկում կա 2 կանաչ, 4 կարմիր և 7 սպիտակ գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն 3 տարբեր գույնի գնդակ։ 7+4+1 12

4․ Պայուսակում կա 4 վարդագույն, 6 դեղին և 3 շականակագույն մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել պայուսակից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը  դեղին է։ 8

5․ Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը   կանաչ է։ 21

6.Տուփում  կան  18 կապույտ, 7 կանաչ և 16 դեղին փոքրիկ գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կապույտ  է։ 24

7.Տուփում կա 7 սև, 5 դեղին և 4 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։ 12

8.Տուփում կա 3 նարնջագույն և 4 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը նարնջագույն է։ 5

9.Տուփում կա 10 երկնագույն և 5 սև մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը երկնագույն է։ 6

10․ Սիրելի սովորողներ, այժմ կազմեք նմանատիպ խնդիրներ։


Տուփում կա 4 սև, 5 դեղին և 4 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։ 9

Տուփում կա 2 նարնջագույն և 4 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը նարնջագույն է։ 5

Տուփում կա 10 երկնագույն և 4 սև մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը երկնագույն է։ 5

8.Տուփում կա 3 նարնջագույն և 2 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը նարնջագույն է։ 3

9.Տուփում կա 4 երկնագույն և 3 սև մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը երկնագույն է։ 4