Ջանի Ռոդարի | Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել

Մի օր կոնգանական այգու կապիկների մեկ մասը որոշեց ճամփորհդի։
Գնացին ու կանգար արեցին և հարցրեցին։

– Ի՞նչ է երևում:
– Առյուծի վանդակը, ընձուղտի տունը:
– Ինչքա՜ն մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով: Շարունակեցին ճանապարհն ու կանգառ առան միայն կեսօրին:
– Հիմա ի՞նչ է երևում:
– Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
– Ինչքա՜ն տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` 
ճանապարհորդելով:

Նորից ճանապարհ ընկան ու կանգառ առան միայն արևամուտին:
-Իսկ հիմա, ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ 
մի բանի պետք չէ: Հետո պարզվեց, որ նրանք ուղակի վանդակի մեջ էին պտտվում և դրա համար էլ նրանք միշտ նույն բաներն էին տեսնում։