Մայրենի

Առաջադրանքներ

  • Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Մեծ սեր հայրենիքիս հանդեպ:
  • Քո կարծիքով հայրենիքի նկատմամբ սերն ինչպե՞ս պետք է արտահայտել։
    Պաշտպանել այն, մաքուր պահել ամեն մի կտոր, պետք է լավ իմանալ հայրենիքի պատմությունը:
  • Ինչո՞ւ է հեղինակը բանաստեղծության մեջ շարունակ նույն տողը կրկնում։
    Որովհետև իսկական սերը հայրենիքի հանդեպ խոսքերով արտահայտել հնարավոր չէ, այն ապրում է մեր սրտերում անվերջ ու անկախ ամեն ինչից:
  • Տեքստից դուրս գրեք բոլոր այն բառերը, որոնք հոգնակի թվով են գործածված։
    այտեր, ծնկեր, աչքեր, թևեր,

Մայրենի լոզվական աշխատանք

ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բառիմաստ
33.Մի բառով գրի´ր:
ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից: Վարագույր
բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով: Մոծակ
գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով: Վարսահարդար
դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:Զանգակ
35.Ի՞նչ է նշանակում․ բացատրիր մեկին, ով չի ճանաչում այդ առարկան։
հեռախոս խոսելու և մարդկանց հետ պահելու համար առարկա է։
Գիրքը տպագրական արտադրանք է, որն իր մեջ ներարյում է շատ օգտակար նյութ։
Սեղանը առարկա է, որի վրա հաց են ուտում։
Ականջը այն է, ինչով մենք լսում ենք ձայներ։
Ծաղիկը բույս է, որը ունի շատ անուշ բույր:
36.Ա և Բ շարքերը համեմատի՛ր և պարզի´ր, թե ո՞րն է դրանց տարբերությունը:
Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ: Այս բառերը ճիշտ բառակազմած են
Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ: Այս բառերը ճիշտ չեն բառակազմած

  1. Օգտվելով 36 առաջադրանքից փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը: Բառը տառերի ճիշտ կազմված ամբողջություն է:

    39.Բացատրի´ր, թե գլուխ բառը ամեն մի նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:

    Արջը գլուխը բարձրացրեց:
    Սարի կատարին ինչ-որ բան է փայլում:
    Այս մարդը խելք չունի:
    Գրքի առաջին մասը շատ հետաքրքիր էր:
    -Իսկ ո՞վ էր ձեր ղեկավարը,- որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
    Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա:
    Գերանի ծայրից բռնի՛ր:
    40.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:
    Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:
    Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված:
    Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները:
    Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու:
    Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն:

Филипок

…Ребята ушли в школу. Отец ещё с утра уехал в лес, мать ушла на работу. Остались в избе Филипок да бабушка на печке. Стало Филипку скучно одному, бабушка заснула, а он стал искать шапку. Своей не нашёл, взял старую отцовскую и пошёл в школу. Школа была за селом у церкви… Прибежал Филипок к школе. На крыльце никого нет, а в школе слышны голоса ребят. На Филипка нашёл страх: вдруг учитель его прогонит? И стал он думать, что ему делать. Шла мимо школы бабушка с ведром и говорит: все учатся, а ты что тут стоишь? Филипок и пошёл в школу, снял шапку и отворил дверь. Школа вся была полна ребят. Все кричали своё, и учитель в красном шарфе ходил посередине.
– Ты что? – закричал он на Филипка.
Филипок ухватился за шапку и ничего не говорил.
– Да ты кто?
Филипок молчал.
– Или ты немой?
Филипок так напугался, что говорить не мог. Он посмотрел на учителя и заплакал.Тогда учителю жалко его стало. Он погладил его по голове и спросил у ребят:
– Кто этот мальчик?
– Это Филипок, Костюшкин брат, он давно просится в школу, да мать не пускает его, и он украдкой пришёл в школу.
– Ну, садись рядом с братом, а я попрошу, чтобы мать пускала тебя в школу. Учитель стал показывать Филипку буквы, а Филипок их уж знал и немножко читать умел.
– Молодец, – сказал учитель. – Кто же тебя учил читать?

Филипок осмелел и сказал:
– Мой брат. Я сразу всё понял.
Учитель остановил его и сказал:
– Ты погоди хвалиться, а поучись.
С тех пор Филипок стал ходить с ребятами в школу.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Филипку стало скучно в доме?
Отец ещё с утра уехал в лес, мать ушла на работу. Остались в избе Филипок да бабушка на печке. Стало Филипку скучно одному.

2. О чём думал Филипок, стоя перед школой?
Филипок думал, что его выгонят из школы.

3. Кто представил Филипка, что сказал о нём?
Его приставил одноклассник Кости.

4. Почему учителю стало жалко Филипка?
Он начал плакать.

5. За что похвалил мальчика учитель?
Он знал буквы, умел немного читать.

Задания.

Соедини слова по смыслу:

отец           папа                                                                      

изба (избушка)    русское национальное жилище                                                         

отворил        открыл                                                                 

ухватился   схватился                                                                  

украдкой     тайком                                                                   

погоди  подожди                                                                         

К словам из первого столбика подберите соответствующие из второго.

большие    буквы                                                  
строгий      учитель                                                  
старший   мальчик                                                   
красный    шарф                                                  
полное   ведро                                                       
отцовская   шапка                                                 
добрая   бабушка                                                       
маленький  брат                                               
горячая    печка                                                  
начальная    школа                                             

К данным словам подберите противоположные значения.
Весело-грустно
потерять-найти
новый-старый
закрыть-открыть
проснуться -уснуть
пуста – полна
говорить – молчать

Домашнее задание: «Филипок» читать

Զոհրած եկեղեցու մասին նյութ

Եկեղեցու սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Շնորհք Պատրիարք Գալուստյանի՝ «Եկեղեցին Ժողով է հավատացյալների, որոնք մեկ հավատքով և մեկ մկրտությամբ կապված են Քրիստոսին՝ իբրև իրենց Տիրոջը և Փրկչին, պաշտում են Մեկ ճշմարիտ Աստծուն՝ Ամենասուրբ Երրորդությանը, մեկ հաստատուն հույսով ակնկալում են փրկություն և Աստվածային երանական տեսություն և մեկ անկեղծ սիրով միացած են իրար Սուրբ Հոգով, նույն խորհուրդների հաղորդության մեջ են և կառավարվում են նույն նվիրապետական իշխանությամբ»։

Կոմիտասի անունը կրող վայրերը

  • Կոմիտաս պողոտա: Գտնվում է Արաբկիր վարչական շրջանում: Անվանվել է ի պատիվ  վարդապետ Կոմիտասի: Կոմիտասի պողոտան բացվել է  1938 թվականին։ Ունի 3000 մետր երկարություն:
komitas_street_in_arabkir_district_of_yerevan.jpg (300×225)
  • Կոմիտասի արձան՝ գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։
komitas-paradon-1.jpg (570×330)
  • Կոմիտասի անվան պուրակ՝ գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մերձակա տարածքում։
  • Կոմիտասի անվան կոնսերվատորիա`Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան գտնվում է Սայաթ Նովա փողոցում:
yerevan_konservatory_tours_to_armenia_001.jpg (300×200)
  • Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ՝ 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին: Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։
mshakujt_mh_komitas-tangaran.jpg (300×173)
  • Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոն՝ գտնվում է Շենգավիթ համայքում:Հիմնադրվել է 1936 թ-ին, երբԿոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։
300px-d5bad5a1d5b6d5a9d5a5d5b8d5b6_d5afd5b8d5b4d5abd5bfd5a1d5bdd5ab_d5a1d5b6d5bed5a1d5b6_d5a6d5a2d5b8d5bdd5a1d5b5d5a3d5b8d682_4.jpg (300×225)
  • Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ գտնվում է Օղակաձև զբոսայգում` Իսահակյան փողոց 1 հասցեում։Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին` ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։
13529828700.jpg (300×220)
  • Կոմիտասի անվան պետական լարային քառյակ՝ Հայաստանի առաջին քառյակներից։ Հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին:

Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Սանահին, 1902, հուլիսի 18

Սանահին, 1902, հուլիսի 18

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Կ.Պոլիս, 1912

Կ.Պոլիս, 1912

Էջմիածին, 1890, մարտի 17

Էջմիածին, 1890, մարտի 17

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Երևան, 1901, դեկտեմբերի 10

Երևան, 1901, դեկտեմբերի 10

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

Փարիզ, 1906

Փարիզ, 1906

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Մաթեմատիկա

Ինքնաստուգում

  1. 3000000, 3685, 428883, 2560, 785555554  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
    3000000, 3685, 2560
  2. 2052, 12557, 1470, 256403  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
    2052,1470,
  3. 10000000, 25008, 15760, 154062  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։
    10000000, 15760
  4. 10006, 400005, 100, 1224,  400004  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։
    400005, 1224
  5. 3033, 12004, 1972, 829, 1020006  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։3033 1020006
  6. 220000, 1004, 1051, 2000924, 5011062 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
    220000, 1004, 2000924
  7. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

106‧78-106‧48= 106(78-48)= 106*30 3180

14‧28+14‧42 14(28+42) 14*70 980

104·25+104·35+104·40 104(25+35+40) 104*100=10400

18·15+18·25+18·40 =18(15+25+40) 18*80 1440

8. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

(50250+4500):50=54750:50=1095

(490·224):70=???????????????????????????????109760:70=1568

9.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

60‧(12+38)=60(50)=3000

40‧(64+38)=40*102=4080

10.Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

 30000(1)8

11. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

402(2)1

12. Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

7780+254+200+20= 7780+20=7800 7800+200=8000 8000+254=8254

13.Հաշվել առավել հարմար եղանակով՝
289+60+40= 60+40=100 100+289=389

14.Հաշվել առավել հարմար եղանակով՝

11‧2‧30‧50= 11×2=22 30×50=1500 1500×22=33000

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիր․

15. Արմենը ամառային արձակուրդների առաջին շաբաթը կարդաց 120 էջանոց գրքի 3/5 մասը։ Որքա՞ն է կարդացած էջերի քանակի ու չկարդացած էջերի քանակի տարբերությունը։
120:5 24×3=72 120-72 48 72-48 24

Մայրենի

Առաջադրանքներ
Սևով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք։
տենչանքը-Մեծ ցանկություն
տոհմը-մարկանց բնակատեղ
գերդաստանի-ընտանիք
հռչակված-փառք
ախորժելի– հաճելի
զարմիկ-քեռու որդի
արշավել-արագորեն վազել

  • Բառարոնով բացատրած բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն։
    Ես ունեմ մեծ ցանկություն:
    Ես տեսել եմ հին մարկանց բնակատեղ:
    Ես ունեմ մեծ ընտանիք:
    Իմ համար իմ մայրիկը և հարիկըփառք են:
    Ինձ շատ հաճելի է խաղալ ֆուտբոլ:
    Ես ունեմ քեռու որդի:
    Ես շատ արագորեն վազեցի:
  • Դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք դրանց արմատներով նոր բառեր կազմեք։
    Լուսամուտ – լույս + ա + մուտք, լուսատու
    ամենազարմանալի – ամենա + զարմանալի, զարմանալիորեն
    ազնվություն – ազնիվ + ություն, ազնվական
    շնչառություն – շունչ + առ+ ություն, շնչել
    ծայրամաս – ծայր + ա + մաս, ծայրահեղ
    մրգաստան -միրգ + աստան, մրքատու
  • Ինչո՞ւ Արամը Մուրադին խելառ չէր համարում, եթե բոլորն այդ կարծիքին էին։
    Մուրադն իր զարմիկներ, դրա համար նա այդպիսի կարծիք չուներ։
  • Ինչո՞ւ Արամը զարմացավ, երբ իր զարմիկ Մուրադին տեսավ ձիու վրա նստած։
    Նա մտածեց, որ նա երազում է, դրա համար։
  • Բնութագրիր Ղարօղլանյանների գերդաստանը։
    Տասնմեկերոր դարում նրանք շատ ազնիվ էին, և դրա համար նրանք շատ փող ունեին։
  • Ըստ Արամին Մուրադի արածն ինչո՞ւ գողություն չէր։
    Մուրադը չէր կարող գող լինել։

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:

Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը:

Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:

Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:

Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որդ հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:

Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:

Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:

Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:

Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:

Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:

Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկգբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.’ Calcium) նշանակվում է Ca, կադմիումր (լատ.’ Cadmium)’ Cd, իսկ քլորը (լատ.’ Chlorum)’ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Քիմիական տարրըՔիմիական նշանըԱրտասանությունը
ԱզոտNէն
ԱլյումինAlալյումին
ՋրածինHհաշ
ԹթվածինOо
ԵրկաթFeֆեռում
ՊղինձCuկուպրում
ԱրծաթAgարգենտում
ՈսկիAuաուրում
ԿապարPbպլումբում
ՑինկZnցինկ
ԱծխածինCց
ԾծումբSէս
ՖոսֆորPպե
ՔլորClքլոր
ԲրոմBrբրոմ
սիլիցիումSiսիլիցիում

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  1. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
    առավել հարմար եղանակով․

Օրինակ՝  (18+24):6=18:6+24:6=3+4=7

(44+121):11=44:11+121:11=4+11=15

(100+25):25=100:25+25:25=4+1=5

(48+24):6=48:6+24:6=8+4=12

(164+36):4=164:4+36:4=41+9=50

(18+27):3=18:3+27:3=6+9=15

(155+35):5=155:5+35:5=31+7=38

(110+165):55=110:55+165:55=2+3=5

(500+112):4=500:4+112:4=125+28=153

(60+72):12=60:12+72:12=5+6=11

2. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․

Օրինակ՝ (15·8):5=15:5·8=3·8=24, (15:5=3, 3·8=24)

(28·78):14=28:14·78=2·78=156 (28:14=2, 2·78=156)

(51·14·):17=51:17·14=3·14=42 (51:17=3, 3·14=42)

(45·19):15=45:15·19=3·19=57 (45:15=3, 3·19=57)

(44·35·):11=44:11×35=4·35=140 (44:11=4, 4·35=140)

(40·6):8=40:8×6=5·6=30 (40:8=5, 5·6=30)

(240·15):80=240:80×15=3×15=45 (240:80=3, 3×15=45 )

(135·75):25=75:25×135=3×135=405 (75:25=3, 3×135=405)

(49·112):7= 49:7×112=7×112=784 (49:7=7 , 7×112=784)

(510·38):19= 38:19×510=2×510=1020 (38:192=2×510=1020)

3.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
(510·40):10
(310·40):20
(110·38):1
(10·58):2
(5·57):19

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ․

14․ Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։
102001

15․Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
700-300=400 400:2=200

Նարեկը 200

Կարենը 500

16. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
1․Տարոնը և Նարեկը միասին ունեն 500 դրամ։ Տարոնը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Տարոնը։

2․Մանուէլը և Անժելան միասին ունեն 1000 դրամ։ Մանուէլը ունի 400 դրամ ավելի, քան Անժելան։ Որքա՞ն գումար ունի Անժելան։