Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
    2
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
    Նյութեր-փայտ, ոսկի, պղինձ:
    Մարմիններ-աթոռ, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային
    Պինդ-ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, արծաթ, փայտ, ապակի:
    Հեղուկ-ջուր,նավթ:
    Գազաին-թթվածին:

    ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

Առաջադրանքներ

Հաշվի՛ր արտահայտության արժեքը

    32409-8050:7=31259

80507 32409
     1150
7     31259
10        
 7       
 35       
35       
  0       

    4078·8-204:2+888:4=32744

4078×8=32624

204:2=102

32624-102=32522

32522+222=32744

    250•70-720։3+625 =17885

250×70=17500

720:3=240

17500-240=17260

17260+625=17885

    300 • 9 + 300 – 99=2901

300×9=2700

300-99=201

2700+201=2901

2545+724·5=6165

724×5=3620

2545+3620=6165

42588:7-205·6+960:3=5174

42588:7=6084

205×6=1230

960:3=320

6084-1230=4854

4854+320=5174

3890-4480:4=2770

4480:4=1120

3890-1120=2770

     75·60-353·10=970

75×60=4500

353×10=3530

4500-3530=970

346·8-3535:7=2263

3535:7=505

346×8=2768

2768-505=2263

   2539+724‧7=7607

724×7=5068

5068+2539=7607

   40780‧70-2040։60+77700։300=2854825

40780×70=2854600

2040:60=34

77700:300=259

2854600-34=2854566

2854566+259=2854825

Առաջադրանքներ Չախչախ թագավորն

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:
    ջաղացպան–Ջրաղացի աշխատանքին հսկող՝ ջրաղացը բանեցնող մարդ
    բաղարջ– Չթթված խմորից թխած
    լինգը–ձող
    կոտ–Փայտե աման
    վեզիրն-Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ բարձրաստիճան պալատական պաշտոնյա՝ խորհրդական:
  2. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
    ալրոտ-ալյուր+ոտ
    կիսավեր–կիսել+վեր
    մոխրոտ–մոխիր–ոտ
    լավություն–լավ–ություն
    թագավորի աղբանոցում–թագ–ավոր-ի աղբ–անոց-ում
  3. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:
    Վազ է տալիս–վազում է
    Աչքերը չորս անել-զարմանալ
  4. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:
    Նա աշխատում էր ջրաղացում։ Ջրաղացում ջուրը իրեն ծեծում էր, իսկ ծեծելը նշանակում է չախ:
  5. Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ, շատ, կենդանացնել, վատություն, տանել։
    Հարուստ–աղքատ
    Շատ–քիջ
    Կենդանացնել–ողջացնել
    Վատություն–լավություն
    Տանել–բերել
  6. համացանցում կարդացեք, թէ եինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։

    Որովհետև նա ոսկին կոտով չէր կշռել երբեք, քանի որ այդքան հարուստ չի եղել ու այդքան ոսկի չի ունեցել, որ կարողանա կոտով չափել։