Կարդա’ նյութը, ծանոթացի’ր ` Խոսքի պատկերավորման միջոցներ
Խոսքի պատկերավորման միջոցներ
Խոսքի պատկերավորման արտահայտչական միջոցները առավել արտահայտիչ են դարձնում խոսքը’ նրան հաղորդելով հուզականություն և գեղարվեստական լիցք: Դրանց իմացությունը և կիրառումը օգնում են, որ պատկերավոր դարձնենք մեր գրավոր և բանավոր խոսքը:
Լինում են՝
Հնչյունական միջոցներն են՝
Առձայնույթ (ասոնանս)՝ բանաստեղծական բնագրի մեջ ձայնավոր հնչյունների կրկնությունն է։ Առձայնույթի կիրառմամբ ստեղծագործությունը կարող է ստանալ նվագայնություն։
Առձայնույթի օրինակ է «ու» տառի կրկնությունը Վահան Տերյանի «Շշուկ և շրշյուն» բանաստեղծությունում՝
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն….
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում…
Առձայնույթ է կոչվում նաև մոտավոր հանգը, երբ բանաստեղծական տողերի վերջում համընկնում են միայն շեշտված ձայնավորները, իսկ մյուս հնչյունները կարող են չհամընկնել, օր. ահա-պահած, կեցած–ծիծաղ, կորովի–թովիչ, ժիր–ուժին ևն (Ե. Չարենց, «Գանգրահեր տղան»)։
Բաղաձայնույթ (ալիտերացիա)՝ բանաստեղծական բնագրի մեջ բաղաձայն հնչյունների կրկնությունն է։ Բաղաձայնույթի կիրառմամբ ստեղծագործությունը կարող է ստանալ նվագայնություն։
Հչյունների կուտակման հնարքին դիմել է դեռևս Գրիգոր Նարեկացին՝ 10-րդ դարում։
Շուշանն շողէր հովտին,
Շողշողէր դէմ արեգականն…
Շուշանն շաղով լցեալ,
Շող-շաղով և շար մարգարտով…(«Տաղ Վարդավառի»)
Կամ՝
Աչքն ծով ի ծոց ծիծաղախիտ
Ծաւալանայր յառաւօտուն…(«Տաղ Ծննդեան»)
Այդ առումով Նարեկացին գրական ուսուցիչ է եղել հետագա դարերի հայ բանաստեղծների համար։ Բաղաձայնույթի գեղեցիկ կուտակումով հարուստ են Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները։
Բառային միջոցներ
Մակդիր
Մակդիրը գեղարվեստական որոշիչն է, որը առարկային վերագրում է փոխաբերական հատկանիշ, բնորոշում է առարկան կամ երևույթը փոխաբերական իմաստով: Արտահայտում է որոշակի վերաբերմունք: Բոլոր մակդիրները որոշիչներ են, բայց ոչ բոլոր որոշիչներն են մակդիր:
Օր.՝ ծով վիշտ, քար սիրտ, չինարի բոյ, երգող քամի, լացող աղբյուր:
. Համեմատություն
Մի առարկայի բնորոշումն է մի ուրիշ առարկայի միջոցով, որոնք ունեն նույն հատկանիշը: Գործածվում է ասես, կարծես, նման, հանգույն=նման, որպես, հանց, զերթ, պես, ինչպես և այլ կապերի հետ:
. Փոխաբերություն
Մի առարկայի կամ երևույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երևույթի անունով: Այն հենվում է հատկանիշների նմանության, կամ ընդհանրության վրա: Հիմքում ընկած է համեմատությունը՝ առանց պես, նման, կարծես, ասես, զերթ բառերի օգտագործման: Փոխաբերության մեջ կան շատ մակդիրներ, բայց այստեղ շատ շեշտված է փոխաբերական իմաստը:
Օրինակ՝ «Ալևոր կամրջի հոնքին ծիծառի մի բույն եմ հիշում»:
Քանի ձեռքից եմ վառվել ու հուր եմ դարձել:
Ամպ ու լուսին իրար փարված՝ դուրս են գալիս միասին:
. Անձնավորում
Անձնավորումը խոսքի պատկերման այն միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երևույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում են մարդկային(անձերի) հատկանիշներ: Այսինքն՝ դրանք ձեռք են բերում մարդկային հատկանիշներ՝ խոսելու, մտածելու, ծիծաղելու, տխրելու…
Օր.՝ Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:
Իրիկվա հովն է մոլորվել երկրում:
Առվակը ծիծաղում էր:
Սիրտս երգում էր: Սիրտս կոտրվեց:
. Չափազանցություն
Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Շատ է օգտագործվում էպոսում, հեքիաթներում, լեգենդներում…
Օր. Կտորները երկինք թռան, ու գնում են մինչև էսօր:
Արյունը հոսում էր էն Քռի նման:
Մելիքի զորքը եկավ, գետի ջուրը խմեց
Գետը ցամաքեց:
. Նվազաբերություն
Չափազանցության հակառակ երևույթն է, երբ առարկան ներկայացնում է փոքրացված, նվազեցված ձևով:
Մեր գյուղում մեկը մի թիզ հող ունի…
Աշխարհս մե փանջարա է…
Առաջադրանք`
Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթից դուրս գրել`
Ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում
տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում
է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում
մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի
անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ
փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է
լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում
Քանաքարա։
2
Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի
միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց
միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս
չի գալի իր սենյակից։
― Հայրիկ,― ասում է,― գիշերս մորս հոգին երազ եկավ
ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը,
չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության,
որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին,
ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած
կլինի Ոսկի քաղաքում»։
― Շատ լավ, աղջիկս,― ասում է բարի ծերունին,― իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար
272
է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին,
ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։
Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ
կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ
եղած են Ոսկի քաղաքում։
Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը
լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր
են քաշում ուսները։
― Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…
Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում
իրենց աշխարհքները։
3
Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։
Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր
կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ
դեպքաշխարհքում մի քիչ էլ զվարճանալու. միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։
Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։
― Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ
Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։
Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ
սպասած հերոսը։
― Ներս համեցեք,― խնդրում են դրանիկները ու ներս են
տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քա-
273
ղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.
― Ոսկի քաղաքը… Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի
բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական
գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի
աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսահազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։ ― Էս ի՞նչ հրաշք է,― հարցնում եմ ընկերներիս։ ― Ոսկի քաղաքն է,― ասում են ինձ։ ― Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք տներըոսկի, ծառերը ոսկի, փողոցներըոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտումխմում են… ― Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,― բարկացած կանչում է Քանաքարան։ Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ… 4 Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ 274 5 Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, Աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․ ― Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։ Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․ ― Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ ի՞նչ ես ուզում։
Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։
― Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու
միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր
կբերեմ Ոսկի քաղաքում,― ասում է արծիվը ու վեր թռցնում
երիտասարդին։
Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև
ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․
― Ահա Ոսկի քաղաքը,― ու իջեցնում է գետին։
275
6
Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ
թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով
անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման
մի քաղաք և էն էլփոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․ Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ Էս կյանքի համար, ամենքի համար․ Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ Էս կյանքի համար, ամենքի համար։ Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը, Առողջ ձեռքով, խաղաղ հոգով, Ի՜նչ անուշ է հոսում կյանքը Լիքը սիրով, ծաղկով, երգով։ «Երջանիկ մարդիկ»,― մտածում է Դիվանան ու դիմում է նրանց․ ― Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։ ― Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։ ― Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞… ― Մենք տեր ու ծառա չգիտենք։ ― Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։ ― Գոհար թագուհին։ ― Շատ զորեղ թագուհի է երևի։ ― Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։ ― Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։ ― Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։ 276 7 Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։ ― Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,― հարցմունք է անում Դիվանային․― վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։ Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։ ― Միշտ լավ է,― ասում է թագուհին,― երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։ ― Իսկ երջանկությո՞ւնը… ― Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։ ― Է՞դ է երջանկությունը։ ― Ուրիշ ոչինչ։ ― Իսկ ես կարծում էի ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից
է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,― հայտնում է զարմացած Դիվանան։
― Ոսկի՞,― քմծիծաղ է տալի Գոհար թագուհին,― ոսկին
մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։
277
― Իսկ ես կարծում էիահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,― շարունակում է Դիվանան։ ― Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։ ― Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու Աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։ ― Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։ ― Սքանչելի երկիր,― բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։ Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։ ― Վա՛հ, ի՛նչքան նման է,― բացականչում է ու մնում է առաջը քարացած։ ― Ո՞ւմ նման է։ ― Նրա… ― Ո՞վ է նա։ ― Քանաքարան… իմ Քանաքարան… ― Բայց ո՞վ է Քանաքարան։ ― Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։ ― Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,― խոսում է գեղեցիկ թագուհին։ ― Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները… 278 ― Ո՛չ, թագուհի, չեմ կարող։ ― Մի՞թե գեղեցիկ չեմ ես… ― Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։ Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։ 8 Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի լիքն ամեն
բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը
լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում
էամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։ ― Չեմ կարող, նազելի՛ տիրուհի,― հրաժարվում է Դիվանան։ ― Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի ― դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։ Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։ ― Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,― անուշ ժըպտալով խոսում է նա։ ― Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր ես
առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի
279
էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են
միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին
ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ
Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես
երջանկության գաղտնիքը։
Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին
և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է
մի մեծ արծիվ։
― Տա՛ր,― բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում
Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։
Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կըրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց,
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։
9
Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղըրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։
― Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։
Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան
բարկանում է իր ծառաների վրա։
280
― Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։
Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և
ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս
արեք իսկույն։
― Սպասի՛, չքնաղ Քանաքարա,― խնդրում է Դիվանան։ ―
Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն
եմ գալի, քո կախարդ մորԳոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը… Ես այժմ գիտեմ ինչ
բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ինչ է երջանկությունը։
Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։ ― Եվ ամեն բան
նստում պատմում է մի առ մի։
― Այժմ ես քոնն եմ,― բացականչում է Քանաքարան և
աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը
կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու
լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն
էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա
տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը
կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։
Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար
աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն
ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը
նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։
Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։
✓համեմատություններ
«ինչպես մի հսկայական հրդեհ» «սև ամպի նման»
✓փոխաբերություններ
«կյանքը … ձգտումն ու ճանապարհ» «արցունքի ծով»
✓անձնավորում
«արծիվը լեզու է առնում» «քունը փախչում է աչքերից»
✓չափազանցություններ
«հազար ու մի աշխարհ» «տները ոսկի, ծառերը ոսկի»
✓նվազաբերություններ
«փոքրիկ աղջիկ» «փոքրիկ քաղաք»