Լեզվական աշխատանք

Կոչական

341. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչոր տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

            Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝      Իսպանիայի թագաժառանգի համար:
Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝      Իսպանիայի թագաժառանգի համար:
            Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են   հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են   հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
            Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:
            Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ             համարներ գրել:
Ֆուտբոլիստների շապիկների վրա 1937 թվականին են առաջին անգամ             համարներ գրել:
            Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:
            Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Եթե կոչականը կա ինչ-որ մեկին ենք ասում մի բան, իսկ եթե չկա, մենք չենք իմանում, թե ում է ուղղված խոսքը:

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
            Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
            Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
           
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
           
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
            Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Նրանք կետադրվել են շեշտով և ստորակետներով:
Նախադասության բառերը ցույց են տալիս կոչական, կամ ուղված խոսք:

343. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
Կոչականը դա ինչ որ անունի կոչում է:

344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

            Աշո՛տ, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
            Ալե՛ք, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
            Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Արտու՛ր:
            Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Գո՛ռ:
            Գիտե՞ս, Դավիթ, ռոբոտներին էլ է օդ պետք:
            Ի՜նչ ասես չես մտածի, Մարի՛, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

            Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
            Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն փիլիսոփա:
           
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
            Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար,   ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Ա բառերախմբերի մեջ չկա կոչականի լրագրում, իսկ Բ բառախմբում կա կոչականի լրացում:

346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՛ր շեշտի տեղը:

            Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: – Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

            Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս: Ա՛յ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
            Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է: Սիրու՛ն փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
            Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ: Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, հարգելի՛ նկարիչ:
            Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, հովի՛վ. Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, պահապա՛ն հովիվ:
            Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա: Գիտե՞ս, գեղեցի՛կ ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
            Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ: Իզուր չէիք եկել, հասուն երեխաներ, երեկոն լավ անցավ:

347 Նախադասություններ կազմի՛ր՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

            Բարի՛ մարդիկ, շնորհակալություն օգնելու համար:
Հարգելի՛ ծնողներ, ձեր երեխանները շատ լավ են իրենց դրսեվորել այս կիսամյակ:
Ի՛մ հեռատես ընկեր, ինչու հեռացար ինձանից:
Անտառի՛ ծառերը, շա՜տ սիրուն են:
Ա՛յ    կամակոր աղջիկ, ինչու դասի չես գնացել:

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ և նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *