Լեզվական Աշխատանք

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

            Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Ամառային արեգակը շիկացրեց տների պատերը:
Ամառային արեգակը շիկացրեց պատերը:
Ամառային արեգակը շիկացրեց:
Արեգակը շիկացրեց:
Շիկացրեց:

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո այդ արձանը տեղափոխեցին:
Այդ արձանը տեղափոխեցին:
Արձանը տեղափոխեցին:
Տեղափոխեցին:

 Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը չսահմանափակվեց:
Հանճարը չսահմանափակվեց:
Չսահմանափակվեց:

Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Երկար հիշեցին այդ մեծ գիտնականին:
Երկար հիշեցին այդ գիտնականին:
Երկար հիշեցին գիտնականին:
Հիշեցին գիտնականին:
Հիշեցին:

Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ձիու առաջ:
Աշխարհը փռվեց:
Փռվեց:

309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառ, որ նախադասությունը պահպանվի:

            Դու շատ հեռվից եկար: – Եկար:
            Մենք արդեն հուսահատ սպասում էինք: – Սպասում էինք:
            Դուք պայմանը մոռացե՞լ էիք: – Մոռացել էիք:
            Ի՜նչ լավ ժամանակ հասար: – Հասար:
            Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց: – խշշա։
            Նա քեզ կանչում է: – կանչում է։
            Դու ինչո՞ւ չես լսում: – չես լսում։

312. Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ:
Եթե չլինի ստորոգյալ նախադասությունում, մենք չենք կարող կազմել այն, քանի որ ստորոգյալը նախադասության գլխավոր անդամն է: Քանի որ միայն մեկ ստորոգյալով կարելի է կազմել նախադասություն։

313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Շները հաչում են:
            Մարդ անցավ:
            Մեքենան սլանում էր:
            Ընկերներդ կանչեցի՞ն:
Ես պահանջվող ձևն գտա ենթակայի ձևից։

314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Երբ շոգ է լինում, փիղը կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: Փղերը հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն փիղը: Հոտոտելիս նրանք բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ կնճիթները թշնամու հոտ են առնում, նրանց տերերն անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ կենդանին ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

Ես պահանջվող ձևն գտա ենթակայի ձևից։

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր:

            Տղան համարձակ առաջ եկավ:Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թռել են սպիտակ թռչունները: Ոստիկանները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր։

            Փղի համար կնճիթը շատ կարևոր է: Նա դրանով է ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում է՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» են չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ է լինում:

            Երբ փիղն ընկնում է փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում են կնճիթներն ու նրան օգնում են: Փիղն առանց կնճիթի չի կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել են կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն են կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում:
            Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն են անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք են անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում է երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող են նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար են ապրում՝ յոթանասունից ութսուն տարի: