Լեզվական աշխատանք

Դերանուններ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին:

            – Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը: Ես – Տիգրան։
            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը: Ես – Նվարդը։
            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային: Նա – մայրը։
            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան: Դու – Ռուբեն։
            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց: Նա – վարորդը։
            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը: Նա – ընկերուհին։

236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Քանի որ այդ բոլորը դերանունները, մարդկանց անունի փոխարեն են օգտագործվում նախադասության մեջ։

237․Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
Եզակի – ես, դու, նա
Հոգնակի – մենք, դուք, նրանք

238. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք. Առաջին դեմք
Բ. Դու, դուք. Երկրորդ դեմք
Դ. նա, նրանք: Երորդ դեմք

Տեքստն ուշադիր կարդա և հիշիր։

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Բայեր

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ, ծաղիկ, վար, կար, երգ, ժողով, օճառ:
Ամպել, ծաղկել, վարել, կարել, երգել, ժողովել, օճառել:
բ) Գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ(իջ), մայր:

Գողանալ, վախենալ, քարանալ, մահանալ, մանկանալ, իջնել, մայրանալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցկանալ, հպարտանալ, տգեղանալ, մեծանալ, փոքրանալ, չարանալ, չորանալ, թարմանալ, խոնավանալ, սևանալ, բարձրանալ, մանրանալ, ճերմականալ, ծանրանալ:

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ – բզզոց – բզզալ, դը՜ռռ – դռռոց – դռռալ , չրը՜խկ – չրխկոց – չրխկալ, խը՜շշ – խշշոց – խշշալ, ծի՜վ-ծի՜վ – ծվծվոց – ծվծվալ, տը՜զզ – տզզոց – տզզալ, կը՜ռռ – կռռոց – կռռալ, թը՜խկ – թխկոց – թխկալ, մը՜ռռ – մռռոց – մռռալ:
Այս բառերի մեջ սղվում է ը գաղտնավանկ տառը, որի շնորհիվ առաջանում է կրկնակի բաղաձայն։

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստ, սահ, վազ, կարդ, խաղ, տես, հաս, հագ, փախ, սառ, թիռ:
Նստել, սահել, վազել, կարդալ, խաղալ, տեսնել, հասնել, հագնել, փախնել, սառել, թռնել:

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Ուշադրություն դարձրու բառի վերջավորությանը։  Ա և Բ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ:
Ա-ի շարունակությունը հոգնել, խփել։
Բ-ի շարունակությունը – ուշանալ, տգեղանալ, մեծանալ։
Ա խմբում բառերը վերջանում են ել մասնիկով, իսկ Բ շարքում վերջանում ալ մասնիկով:

249. Ըստ նախորդ վարժության՝ բայերը բաժանի՛ր երկու խմբի և այդ խմբերն անվանի՛ր:
Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել: Ե-ով բառախումբ
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ: Ա-ով վերջացող բայեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *