Լեզվական աշխատանք

Բայի դեմքը, թիվը, ժամանակը

253. Կետերի փոխարեն մտածել բայը տեղադրի՛ր համապատասխան ձևով:

            Այդ մասին նա հազար անգամ մտածել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել:
            Դու ինչի՞ մասին էիր մտածում (մտածեցիր), որ այդպես հանկարծակի վեր թռար:
            Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս:
            Երանի՜ մտածեիր ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ:
            Մտածեց, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել             նրան:
            Մտածիր, հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում:

254. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է թե՞ հոգնակի):

            Զարմացա: Տեսանք: Փնտրում ես: Վազում եք: Կտա: Կհասնեն:
Եզակի – զարմացա, փնտրում ես, կտա:
Հոգանակի – տեսանք, վազում եք, կհասնեն:

255. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Մտնեմ, տարա, հասել է, գալիս եմ, վազում ես, թռչի, ունես պիտի հասկանա,             գրավել է, կգտնեմ:
            Բ.
Մտնենք, տարանք, հասել են, գալիս ենք, վազում եք, թռչեն, ունեք, պիտի             հասկանաք, գրավել են, կգտնենք:
Առաջին խմբում գործածված են եզակի թվով բայեր, իսկ երկրորդում՝ հոգնակի բայեր:

256.Նախադասությունը լրացրո՛ւ: Պատասխանի՛ր հարցին:

            Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:
            Բայերից բացի՝ ո՞ր բառերը թիվ ունեն:
Բայերից բացի թիվ ունեն դերանունները և գոյականները:

257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

            Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: – Դուք:

            Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ: – Ես
            Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: – դու
            Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: – նա
            Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: – մենք
            Հետաքրքիր բան եք մտածել: – դուք
            Մեզ ամեն տարի այցելում են: – նրանք

259. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:
            Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:
            Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:
            Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:
            Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:
            Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:
Ա խմբում բայերը դրված են առաջին դեմքով: Բ խմբում բայերը դրված են երկրորդ դեմքով: Գ խմբում բայերը դրված են երրորդ դեմքով

Մաթեմատիկա

  1. Գտիր  120  թվի  4/6  մասը։
    80
  2. Գտիր  180  թվի  5/3  մասը։
    300
  1. Գտիր  240  թվի  6/40  մասը։
    36
  2. Գտիր  250  թվի  4/5  մասը։
    200
  3. Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։
    20
  4. Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։
    750
  5. Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։
    6
  6. Քանի՞ րոպե  է  4/6 ժամը։
    40
  7. Քանի՞  ժամ  է  5/6 օրը։
    20
  8. Քանի՞ մետր  է  3/10  կիլոմետրը։
    300
  9. Գտիր մետրի  3/5 մասը։
    60
  10. Արտահայտիր 2/3 ժամը  րոպեներով։
    40
  11. Գտիր թվի նշված մասը։

    450-ի   2/9-րդ մասը
    100
    280-ի  5/7-րդ մասը
    200
    300-ի  7/10-րդ մասը
    210
    480-ի  5/6-րդ մասը:
    400

14.Արտահայտիր նշված միավորներով։

(1/6)ժ= 10 ր
(1/4)կմ = 250 մ
(1/6) օր = 4 ժ
(1/4) տարի = 3 ամիս
(1/25) ց = 4 կգ
(1/5)  մ = 20 սմ:

15.Արտահայտիր նշված միավորներով։
(3/4)  ժ= 45 ր
(3/10)  կմ = 300 մ
(5/6)  օր = 20 ժ
(5/6)  տարի = 10 ամիս
(3/4) ց = 75 կգ
(7/10)  մ = 70 սմ:

16․ Տուփում կար 20 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց  3/5 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։
20:5*3=12