Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Մաթեմատիկա Մնացորդով բաժանում

Եթե  մի   թիվը    ամբողջությամբ   չի  բաժանվում մեկ այլ  բնական թվի վրա, ապա   արդյունքում   ստանում ենք թերի քանորդ ու մնացորդ։

Բաժանելի։ բաժանարար=թերի քանորդ(մնացորդ)

Բաժանելի=բաժանարար ‧ թերի քանորդ+մնացորդ

Բաժանարար=(Բաժանելի-մնացորդ)։թերի քանորդ

Օրինակ՝ 17։5=3(2մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարար, 3-ը՝ թերի քանորդ, իսկ 2-ը՝ մնացորդ։

Բաժանելին՝ 17=5‧3+2

Բաժանարարը՝ 5=(17-2):3

Բաժանման արդյունքում ստացված մնացորդը միշտ փոքր է այն բնական թվից, որի վրա թիվը բաժանել ենք։

Օրինակ՝ բնական թիվը 5-ի բաժանելիս կարող ենք ստանալ 1, 2, 3 կամ 4 մնացորդները։

Օրինակ՝

347     34։7=4(6մն․)
 284            
  6մն․ Ստուգում՝34=74+6
                
                
  1. Սիրելի սովորողներ,  կատարե՛ք   մնացորդով   բաժանում  ու  ստուգում։

830։6=138(2մն․), ստ․՝138*6+2=830

                 
                 
  8306           
  6              
  23             
  18             
   50            
  48            
    2            
                 
                 
                 

 930։47=19(37մն․)

                 
                 
 930 47          
 47 19            
 460             
 423             
  37Մն․            
                 
                 
                 
                 
                 

 690։8=86(2մն․), ստ․՝ 86*8+2=690

                 
  6908           
 64 86           
  50            
   48            
    2ՄՆ․          
                 
                 
                 
                 
                 
                 

 964:450=2(64 մն․) Ստ․ 450×2+64=964

                 
                 
  964450         
 9002           
    64մն․           
                 
                 
                 
                 
                 
                 
                 

810:35

                 
 81035           
70 23           
 110             
105             
   5             
                 
                 
                 
                 
                 
                 

 3504:7 =50(4մն․) 50×7+2

                 
  35047          
 35  50         
   0 4  (մն․)          
                
                 
                 
                 
                 
                 
                 
                 

290:14=2(10մն․) 14×2+2

                 
  29014          
 28 2           
   10 (մն․)           
      (10մն)          
                 
                 
                 
                 
                 
                 
                 

308:18=17(2մն․)18×17+2

                 
  30818          
 18 17          
  128            
 126            
    2(մն․)           
                 
                 
                 
                 
                 
                 

409:6=68(1մն․) 68×6+2

                 
  4096           
 36 68           
   49            
  48            
    1(մն․)           
                 
                 
                 
                 
                 
                 

«Փոքրիկ Իշխանը>>


1 գլուխ

Ես սկսեցի ընթերցել Անտուան դը Մենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխան» գիրքը։ Հեղինակը պատմում է իր մանկության մասին, որ նա ուզում էր դառնալ նկարիչ, բայց դարձավ օդաչու, որովհետև մեծահասակները չհասկացան նրա «վիշապաօձի» նկարը։ Նա


հիասթափվեց մեծահասակներից, նրանք նրա նկարում տեսնում էին գլխարկ, բայց իրականում նա նկարել էր «վիշապաօձ» որը կուլ էր տվել փիղ։