Անտառից եկած կանաչ եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:

Առաջադրանքներ

  • Սևացրած բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։
    հակառակ բառեր։
    Հիշում-մոռանում
    ընկերներ-թշնամիներ
    բերել-տանել
    մտնել-դուրս գալ
    մանուկներ-մեծեր
    ուշ-շուտ
    գիշեր-առավոտ
  • Ինչո՞ւ է եղևնին հպարտանում։
    Նա հպարտանում էր, որովհետև մտածում էր, որ նա է ստեղծել Նոր տարին․
  • Գրեք փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին։
    Կար մի եղևնի։ Նա շատ էր սիրում հպարտանալ, որովհետև նա մտածում էր, որ նա է ստեղծել Նոր տարին։
    Բայց Ամանորին նա տեսավ Ձմեռ Պապին և հարցրեց, ուր են իր նվերները։ Ձմեռ պապը ասաց.
    –Դու քեզ վատ ես պահել, դրա համար էլ նվերներ չես ունենա։
    –Բայց, ես ինձ վատ չեմ պահել։ Ասաց եղևնին։
    –Ո՞նց թե վատ չես պահել։ Դու բոլորին խաբել ես, որ դու ես ստեղծել Նոր տարին։
    –Բայց մի՞թե ես չեմ ստեղծել Նոր տարին։
    –Ոչ, Նոր տարին ես եմ ստեղծել բարի մարդկանց երջանկություն պարգևելու համար, իսկ դու այդ երջանկության մի մասն ես։
    ԵՎ այդ տարի եղևնին չստացավ նվեր, ամենևին չտխրեց, որովհետև Ձմեռ Պապի խոսքերը նրան երջանկացրել էին, չէ որ նա էլ Նոր տարվա մի մասն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *