Մենք դասարանով այցելեցինք Մատենադարան։ Մենք տեսանք շատ մագաղաթներ, որոնք ունեին արծաթե ծածկոցներ, դեղորայքներ, շատ հին գրքեր, արձաններ և ուրիշ շատ հետաքրքիր բաներ։ Մենք տեսանք ամենափոքր գիրքը և ամենամեծ գիրքը; Ամենամեծ գիրքը կիսատ էր և ուներ 602 թերթից մինչև 603։Այնտեղ ես իմացա ,որ Մատենադարանը հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է: Այն ստեղծվել է 1921 թվականին և գրանցված է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհաին հիշողության հարթակում:Իմացա նաև ,որ սկզբնական շրջանում Մատենադարանը եղել է Էջմիածնում,իսկ հետագայում ,երբ 1957 թվականին կառուցվել է ներկայիս շենքը,այն տեղափոխվել է այնտեղ:Մատենադարանի ներքևի փոքրիկ հրապարակում ՝Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտ՝ Կորյունի արձաններն են:Մատենադարանը կոչվում է նաև Մեսրոպ Մաշտոցի անունով:
Ինձ ամենից շատ դուր եկավ ,որ ես այնտեղ տեսա հայերեն ամենամեծ մագաղաթը՝<<Մշո ճառընտիրը>>:Իմացա ,որ այն ունի 660 թերթ և պատրաստված է արջառի ու երինջի կաշվից:Նաև տեսա ամենափոքր մագաղաթը,որը լուցկու տուփից էլ փոքր էր և պատրաստված էր նորածին ուլի մորթուց:
Ինձ շատ դուր եկավ Մատենադարան ճամփորդությունը,չնայած ես այնտեղ շատ հաճախ եմ լինում:Ես Մատենադարանում հաճախում եմ ասեղնագործության խմբակ և շուտով մեր նմուշների ցուցահանդեսն է լինելու հենց Մատենադարանում :
Ինձ շատ դույր եկավ ամենամեծ գիրքքը, քանի որ նա շատ մեծ էր։ Ես անպայման կայցելեմ Մատենադարան ևս մեկ անգամ։