Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:


    Բողբոջ արև շող կապեց,
    Դողաց, սողաց,
    Արյուն-ամպից քող կապեց։
    Վառեց լեռան լանջ,
    Լեռան ցավատանջ։
  2. Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: գունավորեք այդ հատվածները:
  3. Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝
    ցիր եկան – ցրվել
    կախ տվավ – կախվել
    փախ տվավ – փաղչել
    քուն դրավ – քնել, քնացնել
    վար եկան – իջնել
    շող կապեց – շողալ
  4. Բանաստեղծության տուներից մեկը paint ծրագրով նկարեք:

Առաջադրանքներ

  1. Բնութագրիր    տրված  թվերից   յուրաքանչյուրը․             

25 թիվը կենտ է, երկնիշ է, բաղկացած է 2 և 5 թվերից:462 թիվը եռանիշ է, զույգ է, բաղկացած է 4,6,2 թվերից: 401 թիվը կենտ է, եռանիշ է, բաղկացած է 4,0,1 թվանշաններից: 3245 թիվը քառանիշ է, կենտ է, բաղկացած է 3,2,4,5 թվանշաններից: 2085 թիվը քառանիշ է, կենտ է, բաղկացած է 2,0,8,5 թվերից:46560 թիվը հնգանիշ է, զույգ է, բաղկացած է 4,6,5,6,0 թվանշաներից:

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    6  է,  տասնավորը՝   5,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 4։ 4256
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորը 9 է է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։ 777349
  3. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   2,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։ 46240
  4. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորը  9 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները՝  7։ 773749
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։ 6 միավոր – 2 միավոր = 4 միավոր
  6. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

    1.Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի 12-ով։


2.Բնութագրիր    տրված  թվերից   յուրաքանչյուրը․

23,59,456,854,55896

3.Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    2  է,  տասնավորը՝   6,  հազարավորը՝ 4   է,    իսկ տասհազարավորը՝ 2։