Ծիծեռնակն ու ոչխարը

Ծիծեռնակն իջավ ոչխարի մեջքին, որպեսզի իր բնի համար մի քիչ բուրդ վերցնի: Ոչխարը դժվարությամբ թափ տվեց իրեն: Ծիծեռնակն ասաց.

  • Ի՞նչ ժլատն ես: Հովվին թողնում ես, որ քեզ մերկացնի ամբողջովին, իսկ ինձ համար խնայում ես մի ծվեն բուրդը:
  • -Այդպես եմ վարվում, որովհետև դու երբեք չես կարողանումբուրդս վերցնել հովվի պես վարպետորեն: