Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանը (1880-1972 թթ.) ծնվել է Նոր Նախիջևանում: 1895թ. Սարյանը ավարտել է Ղրիմի հանրակրթական ուսումնարանը, 1897-1904թթ. սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչություն բաժնում: Առաջին անգամ Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում եղել է 1901թ., իսկ 1902թ.` Անիում: Ճամփորդության ընթացքում ուսումնասիրել է հայոց պատմությունը, մշակույթը, որը վճռական ազդեցություն է ունեցել նրա աշխարհայացքի և ստեղծագործական ներաշխարհի ձևավորման վրա: 

նրա ստեղծագործական կյանքը կարելի է բաժանել երկու փուլի: Առաջինն այն փուլն էր, երբ նա իր յուրօրինակ կտավներով նոր արահետ բացեց հայ գեղանկարչության պատմության մեջ: Ստեղծագործական կյանքի երկրորդ շրջանի թեմատիկան առավելապես աչքի էր ընկնում հստակ պատկերներով/ օրինակ՝ «Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Փյունիկյան արմավենի» կտավները։ Մեծ եղեռնի ողբերգական օրերին նա անդամագրվեց հայերին օգնող մոսկովյան կոմիտեին և, Հովհ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի հետ միասին, ջանքեր գործադրեց Արևելյան Հայաստանում ապաստանած փախստականներին գործուն ;

1928թ. Փարիզում բացվել է Սարյանի անհատական ցուցահանդեսը: 1923թ. սկսած ստեղծել է հայրենասիրական ոգով արտահայտված դիմանկարներ, բնանկարներ` «Հայաստան», «Լեռներ: Հայաստան», «Եղիշե Չարենց», «Թ. Թորամանյան», «Ս. Մալխասյան»: «Իմ հայրենիքը» նկարաշարի համար 1961թ. Սարյանն արժանացել է Լենինյան մրցանակի: 

Մարտիրոս Սարյանի հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1986թ. մայիսի 19-ին, իր իսկ անունը կրող փողոցի հարևանությամբ գտնվող զբոսայգում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *