«Ելք»ստուգատես

Ես Մանուէլն եմ: Ես 9 տարեկան եմ: Ես ապագա ֆուտբոլիստ եմ,շատ եմ սիրում իմ մարզումները։ Նաև ես զբաղվում եմ շախմատով և սիրում եմ նվագել կիթառի վրա։

Ընթերցանցություն՝

Մենք շատ ենք ընթերցել այս տարի: Ընթերցել ենք Հովհաննես Թումանյանի,Ղազարոս Աղայանի, Ջանի Ռոդարիի հեքիաթները: Ինձ շատ հետաքրքիր է ընթերցել,որովհետև ընթերցանության միջոցով հնարավոր է ճամփորդել հեքիաթի աշխարհում, որտեղ բարին միշտ հաղթում է չարին։ Երանի իրական կյանքում էլ այդպես լիներ։

Մաթեմատիկա՝

Մենք կրկնել ենք բազմապատկման, բաժանման աղյուսակը: Նաև մենք կրկնել ենք գումարում և հանումը և սիրով լուծել ենք բազմազան հետաքրքիր խնդիրներ։

մարմնակրդություն՝

Մենք այս ուսումնական տարին խաղում էինք գնդակով խաղեր ու մարմնամարզվել ենք մեր նորաոճ մարմնամարզության դահլիճում։

Մեդիահմտություն՝

Իմ աշխատանքները կարող եք տեսնել այստեղ:

Ես իմ բլոգում ունեմ 114-հրապարակում:

Ես և շրջակա աշխարհը՝

Մենք խոսել ենք աստղերի մասին:Ես իմացել եմ, որ կարմիր աստղերը սառն են,կապույտները’ տաք: Ես իմացել եմ համբարձման ծեսի մասին և մասնակցել այդ ծեսին: Մենք խոսել ենք Լուսնի,Արևի մասին:

Կերպարվեստ, տեխնոլոգիա՝

Մենք այս տարի աշխատել ենք օրիգամիով: Մենք նկարել ենք տարվա եղանակները։ Մենք սովորել ենք պատրաստել թղթից գորտ,նապաստակ,ծիտիկ,ծաղիկ և այլն:

ճամփորդություն՝

Ես և իմ ընկերները շատ ենք սիրում ճամփորդել: Ինձ շատ է դուր եկել ճամփորդությունը դեպի պաղպաղակի գործարան:

Նաև ինձ շատ է դուր եկել ճամփորդությունը դեպի սկեյիտ պարկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *