Գորգի տակ

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ

Այս հեքիաթում Շեյլա անունով աղջիկը օգնում էր երևակայական վագրին և ձիուն: Ձին և վագրը շատ էին սիրում  հյուրասենյակում ապրել, որովհետև նրանց դուր էր գալիս հյուրեր ընդունել: Ձին և վագրը շատ էին սիրում ապրել գորգի տակ, և Շեյլան նրանց ասում է.

– Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
– Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
– Ես երևակայական վագր եմ:
– Ես երևակայական ձի եմ:
– Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
– Գորգի տակ,-պատասխանեց ձին,-չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
 – Քո ոսկորներն է՞լ են գորգի տակ չէ,-հարցրեց աղջիկը վագրին:
– Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ պետք է լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:

Ահա այսպես աղջիկը ընկերացավ վագրի և ձիու հետ:

Նա իր նկարների միջոցով իրականացրեց նրանց բոլոր երազանքները, իսկ օրվա վերջում նրանց քնացրեց իր նկարում: Նկարչության միջոցով մենք կարող ենք ստեղծել ցանկացած տեսակի բան: