Հաշվետվություն

Այս տարի շատ հետաքրքիր էր ինձ համար: Մենք այս տարի անցել ենք բանաստեղծություններ, հեքիաթներ, առակներ, ընթերցել հետաքրքիր պատմություններ և վերլուծել դրանք: Մենք շատ ենք աշխատել մեր բլոգերում: Այցելել ենք թատրոն և Հայաստանի տեսարժան վայրեր: Այդ ամենը դուք կարող եք տեսնել այստեղ:Մայրենի

Մաթեմատիկա՝

Ինձ շատ է դուր եկել ֆլեշմոբի խնդիրները: Ես շատ եմ սիրում մաթեմաթիկա: Մենք շատ ենք լուծել խնդիրներ: Մենք սովորել ենք բազմապատկում, բաժանում, գումարում և հանում. Մենք անցել ենք պարագիծ: Ես սիրում եմ գրել բազմապատկումներ և բաժանումներ:


Մարմնամարզություն՝

Այս տարի մենք լողում ենք և հեծանիվ ենք վարում: Ես այս տարի սովորել եմ երկու անիվով հեծանիվ վարել և լողալ: Մենք նաև գնում ենք Մայր դպրոց: Մենք Մայր դպրոցում մարզվում ենք: Մենք նաև խաղեր ենք խաղում:

Տեխնոլոգիա`

Մենք այս տարի աշխատել ենք թղթերով. Մենք նկարել ենք թղթերի վրա ֆլոմներով, մատիտներով և գուաշով: Մենք պատրաստել ենք թելերից տիկնիկներ: Մենք նկարել ենք գուաշով փայտերի վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *